Չավին կողմ է Դանի Ալվեսի վերադարձին «Բարսելոնա»
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին կողմ է թիմի նախկին պաշտպան Դանի Ալվեսի վերադարձին կատալոնական ակումբ, հաղորդում է Sport.es-ը։
38-ամյա բրազիլացի ֆուտբոլիստն այժմ ակումբ չունի եւ անվճար կմիանա «Բարսելոնային»։ Ալվեսը հայտարարել էր, որ առանց աշխատավարձի էլ պատրաստ է խաղալ նախկին թիմում։ Նա ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում», որի կազմում հանդես է եկել 2008-2016 թվականներին՝ 391 խաղում խփելով 21 գոլ, կատարելով 101 գոլային փոխանցում։
Ալվեսը «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։ Նա ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է պատմության մեջ՝ 42 տիտղոս։
Բրազիլական «Սան Պաուլուի» հետ պայմանագիրը խզելուց հետո Դանի Ալվեսն ունի ազատ գործակալի կարգավիճակ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը