Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Լիոն
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 9-ին ժամանել է Ֆրանսիա, որտեղ կշարունակի պատրաստվել Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման H խմբի հանդիպմանը Ֆրանսիայի Մ-21 հավաքականի դեմ։ Հայաստանի թիմը Լիոնի օդանավակայանից ավտոբուսով մեկնել է մրցավայր՝ Գրենոբլ։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
Կարեն Նալբանդյանը և Արմեն Հովհաննիսյանը չեն մեկնել Ֆրանսիա վնասվածքի պատճառով։
Երջանիկ Ղուբասարյանը, Անտոնի Կազարյանը և Արտյոմ Գյուրջյանը թիմին կմիանան Ֆրանսիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը Ֆրանսիա է մեկնել հետևյալ կազմով․
Դարպասապահներ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան - «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ
Տիգրան Այունց - «ՈՒրարտու»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Գևորգ Տարախչյան - «Սևան»
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Հարձակվողներ
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից