Կարեն Աղամալյան. Դավիթ Չալոյանը գերազանցեց ինքն իրեն
Դավիթ Չալոյանը գերազանցեց ինքն իրեն: Սպասելիքներ կային նրանից, բայց ոչ այսքան: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Նոյեմբերի 8-ին աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի հետ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից վերադարձան հայրենիք:
«Զվարթնոց» օդանավակայանում մեդալակիներին դիմավորեցին մեծ շուքով:
«Արդյունքներից գոհ ենք: Աշխատել էինք երկար ու ճիշտ: Քրտինք եւ արյուն ենք թափել այս արդյունքներին հասնելու համար: Այս պահին սա առավելագույնն էր, որ կարող էինք անել:
Բռնցքամարտիկներից ոմանք կարող էին ավելին անել, բայց նրանց մոտ չստացվեց, իսկ մի քանիսի մոտ ավելի լավ ստացվեց: Դավիթ Չալոյանը ապագա ունի, պետք է միայն ճիշտ ու երկար աշխատանք անել»,- ասաց Կարեն Աղամալյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 7-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը 12 տարի անց եզրափակիչի մասնակից ունեցավ: Արծաթե մեդալ նվաճեց Դավիթ Չալոյանը (+92 կգ), բրոնզե մեդալ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։ Սա Հովհաննես Բաչկովի երրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում:
11 մասնակցով աշխարհի առաջնությանը ներկայացած Հայաստանի հավաքականում էին նաեւ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը