Չավիի շնորհանդեսի 25 հազար մասնակիցների թվում կլինի նաեւ Գվարդիոլան
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի շնորհանդեսին ներկա կլինի մոտ 25 հազար մարդ՝ ակումբի անդամներ, երկրպագուներ։ Միջոցառմանը կմասնակցի նաեւ կատալոնական թիմի նախկին նախկին ֆուտբոլիստ, գլխավոր մարզիչ, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որն Մանչեսթերից ժամանել է Բարսելոնա, հաղորդում է twitter.com/MatteMoretto-ն։
Գվարդիոլան կատալոնական ակումբի երիտասարդական եւ գլխավոր թիմերում խաղացել է 1984-2001 թվականներին, գլխավոր մարզիչն է եղել 2008-2012-ին, դրանից առաջ էլ 2 տարի եղել է ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչը։
Քաթարի «Ալ Սադից» հեռացած Չավիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
41-ամյա մասնագետն «Ալ Սադը» գլխավորում էր 2019 թվականից եւ նվաճել է 7 տիտղոս։
Չավիի նորամուտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Բարսելոնայի «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։
«Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր հոլանդացի Ռոնալդ Կումանին։ Պաշտոնակատար է նշանակվել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սերժի Բարժուանը։
1998-2015 թվականներին «Բարսելոնայի» գլխավոր թիմի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Չավին անցկացրել է 767 հանդիպում (հետ է միայն Մեսիից՝ 778) նվաճել է 25 տիտղոս։
Իսպանիայի առաջնություն․ 8 (1998/99, 2004/05, 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13, 2014/15)
Չեմպիոնների լիգա․ 4 (2005/06, 2008/09, 2010/11, 2014/15)
Իսպանիայի Գավաթ․ 3 (2008/09, 2011/12, 2014/15)
Աշխարհի ակումբային առաջնություն․ 2 (2009/10, 2011/12)
Եվրոպայի Սուպերգավաթ 2 (2009/10, 2011/12)
Իսպանիայի Սուպերգավաթ․ 6 (2005/06, 2006/07, 2009/10, 2010/11, 2011/12, 2013/14)


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը