«Բորուսիան» 5 տարվա պայմանագիր է առաջարկել Գերմանիայի հավաքականի նորեկին
«Բորուսիան» մտադիր է ձեռք բերել ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Քարիմ Ադեյեմիին։ Դորտմունդյան ակումբը Գերմանիայի հավաքականի 19-ամյա նորեկին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
«Բորուսիայում» նրան համարում են փոխարինող նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, որին ձեռք բերելու ցանկություն ունեն Եվրոպայի գրեթե բոլոր հարուստ ակումբները։
Քարիմ Ադեյեմիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», Միլանի «Ինտերն» ու անգլիական «Լիվերպուլը»։
Ավստրիայի ընթացիկ առաջնությունում Քարիմ Ադեյեմին մասնակցել է 12 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը