Մոուրինյոն 3 առաջատար խաղացողի հանգստի հնարավորություն կտա
Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիմնական կազմի մի քանի խաղացողների հանգստի հնարավորություն կտա նորվեգական «Գլիմտի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Հռոմում։
Թիմի ավագ Լորենցո Պելեգրինին, Նիկոլո Ձանյոլոն, Թեմի Աբրահամը չեն ընդգրկվի մեկնարկային կազմում, հաղորդում է Corriere dello Sport-ը։
Էլդոր Շոմուրոդովը կլինի հարձակման կենտրոնում, Ստեֆան Էլ Շաարավին՝ իր համար սովորական ձախ վինգերի դիրքում, Հենրիխ Մխիթարյանը կկատարի խաղարկողի դեր։
Հիշեցնենք, որ Նորվեգիայում «Ռոման» պարտվել է 1։6 հաշվով։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը