Դիեգո Սիմեոնեն խաղից հետո Յուրգեն Կլոպի ձեռքը սեղմելու ցանկություն չունի
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկություն չունի Անգլիայում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղից հետո սեղմել «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը։
«Դեռ Մադրիդում տեղի ունեցած խաղից հետո բացատրել էի, որ չեմ սիրում խաղից հետո մրցակից թիմի մարզիչի ձեռք սեղմելը, քանի որ մարզիչները միշտ տարբեր հույզեր են ունենում։ Անգլիայում դա համարում են ջենտլմենական ժեստ, բայց ես չեմ սիրում կեղծիք պարունակող այդ գաղափարը։
Ես գնահատում եմ Կլոպի որակներն ու հսկայական աշխատանքը։ Բայց ես ունեմ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եմ։ Մարզիչների միջեւ չեն կարող լինել ջերմ հարաբերություններ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Լիվերպուլ» - «Աթլետիկո» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։ Առաջին խաղում մադրիդյան թիմը տանը պարտվել է 2։3 հաշվով։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը