Բոնեկ. «Ոսկե գնդակի» արժանի են Ժորժինյոն, Մեսին ու Լեւանդովսկին
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնեւ Բոնեկը կարծիք է հայտնել այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի համար մրցավազքի վերաբերյալ։
«Քվեարկում են Աֆրիկայի, Ամերիկայի ներկայացուցիչները, իսկ նրանք ճանաչում են միայն Մեսիին եւ Ռոնալդուին։ Մեսին այս տարի նվաճել է Ամերիկայի գավաթը։ Մտավախություն ունեմ, որ հենց այդ պատճառով էլ նա կստանա «Ոսկե գնդակը»։
Սակայն մրցանակին արժանի են նաեւ Ժորժինյոն ու Լեւանդովսկին։ Ես կարծում եմ, որ լավագույնը Լեւանդովսկին է»,- Բոնեկի խոսքը մեջբերում է TMW-ն։
«Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակը Goal.com-ի վարկածով.
Լիոնել Մեսի (ՊՍԺ)
Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»)
Ժորժինյո («Չելսի»)
Նգոլո Կանտե («Չելսի»)
Քարիմ Բենզեմա («Ռեալ»)
Կիլիան Մբապե (ՊՍԺ)
Ռոմելու Լուկակու («Չելսի»)
Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»)
Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»)
Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
France Football-ը հոկտեմբերի 8-ին հրապարակել էր «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցուցակը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։
Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Մեյսոն Մաունթ («Չելսի», Անգլիա), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջորջո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Սիմոն Կյաեր («Միլան», Դանիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակու («Չելսի», Բելգիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Ժերար Մորենո («Վիլյառեալ», Իսպանիա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Լուիս Սուարես («Աթլետիկո», Ուրուգվայ)։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը