Թուրքական Baykar ընկերությունը մարտական անօդաչու թռչող սարքեր է պատրաստում
Անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar-ը նոր մանրամասներ է հայտնել իր նորագույն զինված անօդաչու թռչող սարքի մասին, որը նախատեսված է նավերից արձակման համար, գրում է Defense News-ը:
«Bayraktar TB-3-ը, որը դեռ մշակման փուլում է, կլինի ավելի մեծ եւ ավելի ֆունկցիոնալ մոդել նույն ընտանիքից, ինչպես եւ TB-2-ը»,- ասել է տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն Սելչուկ Բայրաքթարը: «Երբ մենք սկսեցինք այս նախագիծը, ոչ մի ֆիքսված թեւավոր անօդաչու թռչող սարք չէր կարող թռնել LHD դասի կարճ թռիչքուղով նավից,- պարզաբանել է նա:- Մենք կարծում ենք, որ TB-3-ը, որը երկար ժամանակ կարող է օդում մնալ եւ զինված է զինամթերքով, կլրացնի այս ոլորտում առկա բացը»:
Նախատեսվում է, որ նոր TB-3 անօդաչու թռչող սարքերը կտեղադրվեն Թուրքիայում ապագա Anadolu դեսանտային ուղղաթիռային նավի վրա:
Baykar-ում նաեւ նշել են, որ նավը արձակման բարց համակարգերի կարիք չունի: «Պարզ գլանային համակարգը եւ փրկարարական ցանցերը բավարար կլինեն անվտանգ թռիչքի եւ վայրէջքի համար, եւ այն նույնիսկ կարող է վայրէջք կատարել առանց փրկարարական ցանցի»:
TurDef-ի փոխանցմամբ՝ գլանային համակարգը շարժվելու է էլեկտրական շարժիչով: Վայրէջքի ժամանակ անօդաչուն կպաշտպանվի ցանցերով: Քանի որ պտուտակները գտնվում են հարթակի հետեւի մասում, շարժական մասերը չեն վնասվի այս գործընթացում:
Նոր մարտական անօդաչու թռչող սարքը կունենա 1450 կիլոգրամ քաշ եւ կկարողանա թռնել օրական 24 ժամ: Բացի այդ, TB-3-ը կկարողանա թռնել մեծ բարձրությունների վրա, իսկ դրա թեւերը կծալվեն նավի վրա: Առաջին փորձարկումները նախատեսված են 2022 թվականին:
Baykar-ում նաեւ հայտարարել է,, որ ներկայումս մշակման փուլում գտնվող MIUS անօդաչու ինքնաթիռը TB-3-ի հետ միասին կաշխատի LHD Anadolu-ի վրա: MIUS-ի նախատիպը նախատեսվում է գործարկել 2023 թվականին:
Նախագծի ավարտից հետո միաժամանակ առնվազն տասը զինված անօդաչու թռչող սարք կարող է օգտագործվել ռազմական գործողություններում եւ ինտեգրվել նավի կառավարման կենտրոնին:
Anadolu-ն կկարողանա 30-ից 50 ծալովի թեւով Bayraktar TB3 տեղակայել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ