Ռուս ուսանողն անհետ կորել է Թուրքիայում
Վարշավայի Համակարգչային գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ֆակուլտետում սովորող 20-ամյա ռուս Մակար Ֆյոդորովիչ Ռագինը կորել է Ստամբուլում։ Հուլիսի 16-ին հանգստի նպատակով Թուրքիա մեկնած երիտասարդը հուլիսի 28-ին դուրս է եկել Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցից ու այլևս չի վերադարձել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռագինին գտնելու նպատակով Թուրքիա են մեկնել վերջինիս ծնողները։ Երիտասարդի մասին վերջին փաստական տվյալները հյուրանոցից դուրս գալիս անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերն են։
Վերջին անգամ ծնողների հետ սոցիալական ցանցերում զրույցի ժամանակ տղան ասել է, որ պատրաստվում է մեկնել Իշխանաց կղզիներ։ Հաջորդ երեք օրերի ընթացքում Ռագինը չի պատասխանել հեռախոսազանգերին, իսկ վերջին երկու օրերին հեռախոսն ընդհանրապես անջատված է եղել։
Երիտասարդի ընտանիքը Ստամբուլի տարբեր շրջաններում ապարդյուն փնտրել է նրան։ Ենթադրում են, որ Ռագինը կարող էր որպես փախստական որևէ ապաստան տարվել, այդ դեպքում հեռախոսը նրանից կվերցնեին։
Թուրքական ոստիկանությունը ու Ռուսաստանի հյուպատոսարանը ևս միացել են երիտասարդի որոնումներին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ