Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործնական հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, քննարկել Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը, իրավիճակը Աֆղանստանում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը , հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ ներկա էին Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը , ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:
«Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդի խնդիրները: Բացի այդ, շոշափվել են նաեւ միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում, ինչպես նաեւ՝ հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Պեսկովը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ