Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ Հանրապետության ճանապարհներին և Լարսում Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Էդ կողմերը արդեն չենք տանում, բա ո՞ր խելոք մարդը իր անասունը կտանի թշնամու դեմը․ Վերին Շորժայի համայնքապետ

Գեղարքունիքի Վերին Շորժա համայնքի 300 գլուխ խոշոր և 700 գլուխ մանր եղջերավոր անասունները կորցրել են արոտավայրերը․ գյուղացիները անասուններին էլ սարը չեն տանում, արածեցնում են ադրբեջանական դիրքերից մեկ կիլոմետր հեռու՝ կողքի Կութ գյուղի աղետը դեռ թարմ է, երբ 80 գլուխ անասուն ադրբեջանցիները քշել-տարել էին։

«Նման բանը եթե դու տեսնես՝ տենց քայլ կանե՞ս, որ մոտեցնես։ Չէ՛։ Գյուղացիները հակառակ կողմ են բերում, պահում, վախենում են էլի։ Ռիսկ կանե՞ն, որ տեսել են տենց բան է կատարվել։ Բնական է՝ ուրիշ կողմ են տանում։ Դե հիմա աշխատում ենք եղածով բավարարվենք։ Հակառակ ուղղության վրա ենք տանում, էդ կողմերը արդեն չենք տանում, բա ո՞ր խելոք մարդը իր անասունը կտանի թշնամու դեմը»,-Yerkir.am-ին ասաց Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։

Գյուղում ամենամեծ անասնագլխաքանակը հենց իրենն է՝ 120 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի Արտյոմ Երանոսյանը։ Ասում է՝ իր 40 տարվա ստեղծածն է, կափսոսա, որ մորթի։ Բայց արոտավայրի սղության պատճառով հիմա անասնակերի պետք է անցնեն, որի հարցն էլ դժվար է։

«Չգիտենք էլ՝ վաղն ինչ է մեզ սպասվում։ Տարին էլ լավ տարի չի՝ շատ անբարենպաստ տարի է։ Լավ կլիներ, որ էդ ադրբեջանցիների երեսը չտեսնեինք, երևակայի՝ դրանք հետ քաշվեն, ժողովուրդը հանգիստ իրենց տեղը կապրի։ Ամեն ինչ միանգամից է մեզ վրա եկել»,-ասաց նա։

Վերին Շորժայից հետո Վարդենիսի սարատեղն է․ նախկինում վարդենիսցի սարվորները անասունները ամռանն այնտեղ էին տանում, մնում, արածեցնում։ Հիմա նրանք իրենց անասունները այդ կողմի վրա չեն տանում․ այս տարի սարը չեն բարձրացել, դեպի Վերին Շորժայի հատվածում երկու համայնքի անասուններն էլ խցկված են։ Ամբողջ սարերի երկայնքով ադրբեջանցիներն են։ Արտյոմ Երանոսյանն ասաց՝ շարժ չկա, միայն զինվորականներ են։

«Յուրաքանչյուր հայի մտահոգում է այդ ադրբեջանցիների հարցը, կա՞ հայ, որին չմտահոգի, որ թշնամի կա իր տարածքում։ Ես տենց բան չեմ կարողանում պատկերացնել, որ եթե դիմացդ թշնամի է, ու քեզ չմտահոգի։ Ո՞նց կարա տենց բան լինի»,-ասաց նա։

Կողքի՝ Կութ գյուղի գյուղացիներն էլ խոտը ձեռքով են հնձել՝ գերանդիով, ադրբեջանցիների ներկայության պատճառով ռիսկ չեն անում տեխնիկա մտցնել։ Կութի գյուղապետ Սիմա Չիթչյանի խոսքով՝ դեռ հնձել են, հայտնի չէ, թե ինչպես են տեղափոխելու։

Գողացած 80 անասունների դիմաց ՀՀ կառավարությունը դեռ չի փոխհատուցել։ Ոչ էլ քայլեր են արել՝ ադրբեջանցիներից գողոնը հետ ստանալու ուղղությամբ։

Թշնամին Սյունիքի և Գեղարքունիքի ինքնիշխան տարածքում է մայիսի 12-ից։ Գեղարքունիքի Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ է Ադրբեջանը խախտել սահմանը՝ առաջ գալով մի քանի կիլոմետր։ Թշնամու մշտական ներկայությունը խաթարել է հայ գյուղացիների անդորրը, խանգարում է գյուղատնտեսական աշխատանքներին։ Վախը մարդկանց միջից դուրս չի գալիս։