Վրաստանի խորհրդարանում ՆԳ նախարարի ելույթը տապալվել է
Վրաստանի ՆԳՆ Վախթանգ Գոմելաուրիի՝ պատգամավորների առջեւ ելույթը հետաձգվել է, հաղորդում է Sputnik-Գրուզիամ:
Ավելի վաղ Գոմելաուրիի ելույթի ժամանակ, երբ նա ցավակցություն էր հայտնում «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարայի մահվան կապակցությամբ, ամբիոնին են մոտեցել ընդդիմադիր պատգամավորներն օպերատորի լուսանկարներով եւ փորձել զբաղեցնել ամբիոնը: Սկսվել է ծեծկռտուք:
Լրագրողների պատշգամբում փակցված էին երկու բաներ «Բոլոր մեղավորները պետք է պատժվեն» եւ «Քաղաքական պատասխանատվություն ստանձնեք» գրառումներով:
«Այդ ռեժիմում քննարկման շարունակությունն իսկապես չի ծառայում այն նպատակին, հանուն որի մենք հավաքվել ենք եւ նշանակել արտահերթ նիստը: Ուստի այսօրվա նիստը համարում ենք փակված: Մենք կքննարկենք այդ հարցը մյուս արտահերթ նիստի ժամանակ»,-հայտարարել է խորհրդարանի նախագահ Կախա Կուչավա:
Խոսնակն ասել է, որ «յուրաքանչյուրն ունեցել է բողոքի համար ժամանակ», եւ լրագրողները պետք է լուսաբանեն նիստը բաներներ տեղադրելու փոխարեն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ