Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի. Ալիև
Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծվել է։ Ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ, Իլհամ Ալիևը այս մասին հայտարարել է շեհիդներին և հաշմանդամներին բնակարանների եւ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ։
Ալևի խոսքով՝ հակամարտությունը լուծել են միակողմանի կարգով։
«Եթե ինչ-որ մեկը, իսկ ինձ են հասնում խոսակցություններ, նորից կսկսի ասել, որ հարցը պետք է լուծվի, կամ որ այդ հակամարտությունը դեռ լուծված չէ, ապա դա նշանակում է, որ դրանք սխալ ու վտանգավոր ճանապարհի վրա են։ Իսկ եթե այդ հարցը լուծված չէ, թող մեզ բացատրեն, թե ինչպես դա պետք է լուծվի։ Մենք կարծում ենք, որ պատերազմի ժամանակահատվածն արդեն անցյալում է։ Չնայած դրան, մենք ցանկացած պահի պատրաստ ենք և պետք է պատրաստ լինենք պատերազմի»։
Ալիևը հիշեցրել է, որ հունիսի 26-ին ՝ Ադրբեջանի զինված ուժերի օրը ևս այս մասին հայտարարել է։ Ադրբեջանի ղեկավարը հայտնել է, թե բանակի հետ կապված նոր ծրագրեր են իրականացնում։ Բայց միևնույն ժամանակ, դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը լուծված է, և վերականգնել են իրենց տարածքային ամբողջականությունը։ Ալիևը հավելել է, որ իրենց օրակարգում դրված որևէ այլ հարց չունեն։
«Մենք դուրս եկանք մեր սահմաններից, վերահսկողության տակ վերցրեցինք հայ-ադրբեջանական սահմանը և սկսեցինք շինարարական աշխատանքները։ Եթե ինչ որ մեկն ասի, թե հարցը լուծված չէ, ապա ինչպե՞ս է նա տեսնում հարցի լուծումը։ Ի՞նչը որոշված չէ։ Եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ապա ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր չկա։ Այս արտահայտությունը այլեւս չի կարող օգտագործվել: Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ»։
Ալիևը հիշեցրել է, որ հուլիսի 7-ին ստորագրել է հրամանագիր, որով ստեղծվել է Ղարաբաղյան տնտեսական գոտի։ Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ պատրաստ են Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, սկսել նման աշխատանքներ, բայց Հայաստանի կողմից պաշտոնական արձագանք չեն ստացել։
«Ոչ պաշտոնական կապուղիներով մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի նրանց համար»,- ասել է Ալիևը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ