Փոխհրաձգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մշտական կլինի. արդարադատության գեներալ-մայոր
Դեռեւս 2019թ. ինժեներական աշխատանքների պատրվակով ադրբեջանական սահմանապահները խորացան այսպես կոչված անվտանգության գոտում՝ ընդհուպ մոտենալով Հայաստանի սահմաններին։ Տպավորություն ստեղծվեց, որ այն ժամանակ ադրբեջանցիների հաջողությունները կապված էին ոչ այնքան ներկայիս իշխանությունների անբանիմացության եւ Հայաստանի պաշտպանության նախարարության անգործության, որքան այն բանի հետ, որ այդ գործողություններն ինչ-որ կերպ նախապես պայմանավորված էին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 14-ին ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Այսօրվա գործողությունները, նրա խոսքով, այդ իրադարձությունների շարունակությունն են։ Ադրբեջանցիները նորից հայտարարել են այն մասին, որ մտադրվել էին ընդամենը ինժեներական աշխատանքներ կատարել՝ ընդհուպ մոտենալով Հայաստանի սահմաններին։ «Ցավոք, մենք կորուստներ ունենք. մեկ զոհված եւ մեկ ծանր վիրավոր։ Բայց այս անգամ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնվել է հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու փորձ»,- ասաց Պետրոսյանը։
Նա նաեւ նշեց, որ անցած տարվա 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը էապես ընդլայնվել է, ինչից հետեւում է, որ նման դեպքերը բնավ հազվադեպ չեն լինելու։ «Դա իր տեսակի մեջ առաջին ձնծաղիկն էր։ Իսկ մենք ամեն ինչ հիանալի գիտենք, որ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հակառակորդը ավելի քան 24 կիլոմետր տեղամասում առաջ է շարժվել Հայաստանի տարածքի խորքը 500 եւ անգամ 3500 մետր։ Այն ժամանակ մենք թույլ էինք տալիս նրանց զբաղեցնել մեր երկրի տարածքները, եւ ոչ մի փոխհրաձգություն չէր լինում։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ կերպ է։ Ադրբեջանցիները, առկա տվյալներով, առաջինն են կրակ բացել, եւ մեր կողմը հետագա սրացում թույլ չտալու համար փորձել է կանգնեցնել կրակը»,- նշեց արդարադատության գեներալ-մայորը՝ ավելացնելով, որ գործող իշխանության անբանիմացության պատճառով Հայաստանը մշտապես զինվորականների է կորցնելու։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի հետ փոխհրաձգության հետեւանքով Երասխի շրջանում հուլիսի 14-ին զոհվել է հայ զինծառայող։ Եվս մեկը ծանր վիրավորում է ստացել։ Կորուստներ ունի նաեւ ադրբեջանական կողմը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ