Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ Անդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Ժամանակ առ ժամանակ անձրեւ Իրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը

Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին

Ադրբեջանը, գառան մորթի հագած, ցուցմունքներ է պահանջում գերեվարված հայերից պահման սանատորիական պայմանների մասին

Ղարաբաղյան հակամարտության տարիներին հազարավոր մարդիկ են գերեվարվել եւ անհետ կորել: Տասնյակ մարդիկ զոհվել են ադրբեջանական խոշտանգումների խցերում: Նույնիսկ համեմատաբար խաղաղ ժամանակահատվածում ադրբեջանական կողմում հայտնված հայկական գյուղերի քաղաքացիական անձինք անմիջապես դիվերսանտներ էին հայտարարվում: «Լավագույն» դեպքում նրանց դատում էին, վատագույն դեպքում, եւ այդպիսինները մեծամասնություն են, մարդը մահանում էր անհասկանալի հանգամանքներում: Բազմաթիվ փաստեր կան, մատնանշենք դրանցից միայն մի քանիսը:

2010-ի սեպտեմբերի 11-ին Ճամբարակի շրջանի Թթու ջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շամշադի ուղղությամբ: Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, հովիվ, գերեվարման պահին չէր ծառայում ՀՀ զինված ուժերում: Չնայած դրան՝ Ադրբեջանի ՊՆ-ն առիթը բաց չթողեց գերեվարված քաղաքացիական անձին որպես «դիվերսանտ» ներկայացնելու համար: Հոկտեմբերի 5-ի գիշերը Սարիբեկյանը, գտնվելով ադրբեջանական բանտում, իբր կախվել էր: Հայկական կողմը կարծում է, որ Սարիբեկյանին կա՛մ սպանվել, կա՛մ ինքնասպանության է հասցվել:

Դա հաստատվում է նրանով, որ ադրբեջանական կողմը մեկ ամիս շարունակ հրաժարվում էր վերադարձնել Սարիբեկյանի դին: Միայն նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Մանվել Սարիբեկյանի դին: «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Մանվել Սարիբեկյանի մահվան հետ կապված Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) Մանվել Սարիբեկյանի մահվան հետաքննության ոչ ադեկվատության եւ 3-րդ հոդվածի խախտում (արգելում է խոշտանգումները եւ «անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը կամ պատիժը»):

Դատարանը վճռեց, որ Ադրբեջանը հայցվորներին պետք է վճարի 60 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւ 2200 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

2014 թվականի օգոստոսի 7-ին գերեվարվել էր Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել բանտարկյալի մահվան մասին՝ իբր «սրտի անբավարարության» պատճառով: Կարեն Պետրոսյանի դին փոխանցվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից միայն հոկտեմբերի 10-ին, ընդ որում՝ տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից նման վերաբերմունքի անթույլատրելիության մասին Ադրբեջանի իշխանություններին բազմաթիվ հիշեցումներից հետո: Ադրբեջանի իշխանությունները, իհարկե, որեւէ հետաքննություն չիրականացրին՝ Կարեն Պետրոսյանի մահվան իրական պատճառները պարզելու համար:

Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերի էրընկել Ադրբեջանի կողմից 2014-ի հունվարի 28-ին: Նույնիսկ հոգեկան խանգարումով տառապող ծերունին «դիվերսանտ» էր ճանաչվել: Ադրբեջանը Մամիկոն Խոջյանին վերադարձրեց միայն մայիսի 4-ին: Պապիկի մոտ բազմաթիվ կոտրվածքներ եւ վնասվածքներ, ներարկումների հետքեր էին հայտնաբերվել: Չկարողանալով տանել վերապրածը՝ Խոջոյանը մահացավ: Նրա մահից հետո ստացվեցին փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ տարեց մարդու մարմնում նավթամթերքների ու հոգեմետ նյութերի հետքեր էին հայտնաբերվել: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նա խոշտանգումների էր ենթարկվել: Երկու գործերով էլ՝ Կարեն Պետրոսյանի եւ Մամիկոն Խոջոյանի, հայկական կողմը եւս դիմել էր ՄԻԵԴ:

Հայաստանի Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը մոլորվել է անտառում եւ գերեվարվել էր 2009 թվականի մայիսի 9-ին: Միայն մեկուկես տարի անց, այն է՝ 2010 թվականի նոյեմբերի 8-ին, ադրբեջանական կողմը հաստատեց նրա գրավման փաստը: Դրանից առաջ Ադրբեջանը լիովին հերքում էր, որ Բադալյանը գերության մեջ է: Բադալյանը հայրենիք վերադարձվեց 2011 թվականի մարտի 17-ին: Նրա գործը եւս գտնվում է ՄԻԵԴ-ի վարույթում:

2016-ի ապրիլին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում երեք տարեց մարդ, ովքեր ի վիճակի չէին ժամանակին լքել գյուղը, Թալիշ գյուղ ներխուժած ադրբեջանցի հրոսակների զոհ դարձան: Վալերա Խալափյանը եւ նրա կինը՝ Ռազմելան, ինչպես նաեւ 92-ամյա Մարուսյա Խալափյանը գնդակահարվեցին, ավազակները կտրել էին ծերերի ականջները:

Ադրբեջանցի հանցագործները կտրում էին գերիների գլուխը, ականջները եւ ձեռքերը եւ լուսանկարվում էին «ավարների» հետ: Այս հանցավոր պետության նախագահն անձամբ պարգեւատրեց սպանված Քյարամ Սլոյանի գլխի հետ լուսանկարված ավազակին: Ինչպես նախկինում պարգեւատրել էր Ռամիլ Սաֆարովը, ով կացնով ստորորեն գլխատել էր հայ սպա Գուրգեն Մարկարյանին:
Ավաղ, ադրբեջանական խոշտանգման խցերում զոհվածները չեն կարողանա ցուցմունք տալ: Բայց կան մարդիկ, ովքեր կարողացել են ողջ մնալ ադրբեջանական բանտերի սարսափներից հետո: Նրանց թվում է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Սեպտեմբերի 11-ի գիշերը, երբ նա գտնվում էր նախնական կալանքի մեկուսարանում, նրան դաժան ծեծի էին ենթարկել, իսկ մի քանի դիմակավորված անձ խեղդման էին ենթարկել նրան: Բաքվի վարկածով՝ Ալեքսանդր Լապշինն ինքնասպանության փորձ էր կատարել (որպես կանոն, Ադրբեջանի բանտերում սպանվածները արպես ինքնասպանություն գործածներ են հայտարարվում): Նույն օրը Լապշինին ներում շնորհվեց եւ նա ազատ արձակվեց: ՄԻԵԴ-ն արդեն մեղավոր է ճանաչել Ադրբեջանին բլոգերի եւ ճանապարհորդի սպանության փորձի, ինչպես նաեւ նրա նկատմամբ դաժան խոշտանգումների մեջ եւ դատապարտել 30 հազար եվրոյի վճարման:

Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունն այնպիսի մասշտաբների է հասնում, որ Ադրբեջանի իշխանություններն անխնա կերպով երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտում հայկական կողմում հայտնված իրենց իսկ զինվորներին: Այս խայտառակ պրակտիկան դադարեցվեց միայն Եվրոպայի ճնշման տակ:

Նոր պատերազմը հնարավորություն տվեց ադրբեջանական զինվորականներին նոր «բարձունքներ» նվաճել տարատեսակ հանցագործություններում: Միայն առկա հավաստի տվյալների համաձայն (եւ քանիսն էլ դեռ ապացուցված չեն)՝ ադրբեջանական գերության մեջ խոշտանգվել են երկու տասնյակ հայ գերիներ: Նրանց թվում նաեւ կանայք են: Համացանցում այսօր էլ կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցում ադրբեջանցի զինվորները կտրում են գերեվարված հայերի գլուխները:

Հադրութի 85-ամյա բնակիչ Եվգենիա Բաբայանը գերեվարվել եւ ուղարկվել էր Բաքու: «Ինձ հետ շատ վատ էին վարվում՝ կենդանու պես»,- ասել է Բաբայանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն իրեն ստիպել են ասել, որ Փաշինյանը լավը չէ, հենց նա է սանձազերծել այս պատերազմը: «Ասում էին, որ հենց նա է մեղավոր, իսկ ես ասում էի, որ Հադրութը մերն է, ոչ թե ձերը: Նրանք ինձ նկարահանում էին, տարբեր հարցեր տալիս, ես էլ պատասխանում էի այնպես, ինչպես նրանք ասում էին: Հետո ես ընկա ոստիկանության երրորդ բաժին, որտեղ եւս երկու հայ կար՝ մեկը քաղաքացիական հագուստով երիտասարդ, իսկ մյուսը՝ տարիքով: Նրանք կապել էին երիտասարդի ձեռքերն ու ոտքերը, փակել են աչքերը, նետել էին մի անկյուն եւ հերթով ոտքերով հարվածում էին: ԻՍկ տարիքով տղամարդու ձեռքերը կոտրված էին, եւ նա պարզապես նստած էր»,- պատմել է տարեց կինը:

«Իմ նշած երիտասարդը կապույտ շապիկով էր, նա ոտաբոբիկ էր: Երրորդ օրը նրան նետեցին պարկի մեջ եւ քարշ տվեցին, տարան մինչեւ ավտոմեքենա, որի մեջ էլ հրեցին նրան: Մյուս տղամարդուն եւ ինձ նույնպես նստեցրեցին ավտոմեքենան, ինձ տարան Բաքու, իսկ մյուս երկու հայերին՝ անհայտ ուղղությամբ: Հետո ինձ պատմեցին, որ նրանց սպանել են, կտրել են կոկորդները»,- պատմել է Բաբայանը: ԿԽՄԿ օգնությամբ հոկտեմբերի 28-ին Բաբայանը տեղափոխվեց Վրաստան, իսկ դրանից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Հայաստան: Հադրութի գերեվարված 85-ամյա բնակիչ Միշա Մելքումյանը մահացավ գերության մեջ: Ադրբեջանի իշխանությունները հայկական կողմին հանձնեցին տարեց ղարաբաղցու դին: Այդ տարեց տատիկն ու պապիկը Ղարաբաղի բնիկներ են: Ծեր հիվանդ մարդկանց գերեվարումը լավագույն կերպով ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը ղարաբաղցի բոլոր հայերի նկատմամբ, իսկ «ավարների պուրակի» ստեղծումը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են իրենց զայրույթը հանել արձանիկներից՝ ընդհանուր առմամբ հայերի նկատմամբ:

Թե քանի գերի է մնում Ադրբեջանի բանտերում, հայտնի չէ: Ադրբեջանի իշխանությունները թերեւս հրաժարվում են հայտնել, նրանք հրաժարվում են ազատ արձակել, գերիներին «ահաբեկիչներ» են անվանում, որպեսզի կարողանան պահել նրանց, առեւտուր անել: Պահանջել մեկ բան, մեկ այլ բան, մեր ականապատ դաշտերի քարտեզներ, մեկ այլ բան: Զուգահեռաբար Բաքվում մի քանի դատավարություն է ընթանում գերեվարված հայերի նկատմամբ շինծու գործերով: Այս ամենը միանգամայն սպասելի է Ադրբեջանի իշխանություններից: Նորությունն այլ բանում է: Բեմականացված դատական գործընթացների մասնակցող անձինք պարտավոր են ցուցմունք տալ իրենց պահման սանատորիական պայմանների մասին: «Եվ չնայած հայկական լրատվամիջոցները շեփորում էին, որ նրանց խոշտանգումների են ենթարկում, դատավարությանը նրանք ներկայացան առույգ, առողջ եւ առանց ֆիզիկական բռնության հետքերի:

Դատավարության ընթացքում նրանցից յուրաքանչյուրին խոսքի իրավունք տրվեց, եւ նրանցից ոչ ոք չբողոքել որեւէ ճնշումից, առավել եւս՝ խոշտանգումներից»,- շեփորում է Ալիեւի ագիտպրոպի ազդարարը: Գերիների մասին պարբերականը գրում է. «ոչ ոք չբողոքեց վատ վերաբերմունքից, հակառակը, բոլորը խոստովանում էին, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը համապատասխանում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին. նրանց կուշտ-կուշտ կերակրում էին, որեւէ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում չէին գործադրում, նույնիսկ գրքեր էին տալիս: Այսպիսով, հայ քարոզիչների «ռազմագերիների» հետ կապված հակաադրբեջանական արշավը միանգամից հօդս ցնդեց»:

Յուրատեսակ «գովերգում» յուրաքանչյուր պարբերություն կա՛մ «մարդասիրություն», կա՛մ «մարդկայնություն» է: Ադրբեջանի իշխանությունները, գառան մորթի հագած, փորձում են ներկայանալ նորացված, «մարդկային» եւ «մարդասիրական» տեսքով: Պարզապես գերիներին խոշտանգած, գլուխները կտրած, շղթաներով խեղդող ձեռքերից դեռ արյուն է կաթում: