Իրանը չի փոխանցի իր միջուկային օբյեկտներից տվյալներ ՄԱԳԱՏԷ-ին. դեսպան
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան Քազիմ Գարիբաբադին կտրականապես մերժել է ՄԱԳԱՏԷ-ին իր միջուկային օբյեկտներից տեղեկատվություն փոխանցելու մասին ժամանակավոր համաձայնագիրը երկարաձգելու՝ Թեհրանին պարտադրելու փորձերը, գրում է Tasnim News Agency-ը:
Քազիմ Գարիբաբադին մեկնաբանել է ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսիի հայտարարությունը, որը տեղեկացրել էր ՄԱԳԱՏԷ-ի Կառավարման խորհրդի անդամներին, որ Իրանը չի արձագանքել գործակալության՝ տվյալները փոխանցելու պահանջին, որոնք արձանագրված են տեսախցիկների կողմից երկրի որոշ միջուկային օբյեկտներում:
Գարիբաբադին հիշեցրել է, որ Իրանը պահպանել է տեսախցիկների տվյալները բացառապես բարի կամքի հիման վրա, ոչ թե գործակալության առջեւ իր պարտավորությունների շրջանակում: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը որոշում է կայացրել պահպանել տվյալները միայն քաղաքական նկրտումներով եւ միջազգային երաշխիքների նկատմամբ իր հակվածության համաձայն: «Իրանը չունի որեւէ պարտավորություն գործակալության պահանջները կատարելու շուրջ»,-նշել է դեսպանը:
Փետրվարին Իրանը դադարել էր տրամադրել տվյալներ ՄԱԳԱՏԷ-ին՝ առաջնորդվելով խորհրդարանական օրենքով, որը պարտադրել է երկրին «պատասպան տալ» Միացյալ Նահանգներին եւ նրանց արեւմտյան դաշնակիցներին 2015 թվականի միջուկային համաձայնագիրը չկատարելու համար: Նա, սակայն, պայմանավորվածություն էր ձեռք բերել ՄԱԳԱՏԷ-ի հետ, որպեսզի պահպանի տվյալներն ու ներկայացնի դրանք գործակալությանը միայն այն ժամանակ, երբ արեւմտյան դաշնակիցները վերականգնեն համագործակցությունը միջուկային գործարքում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ