Ռոբերտ Քոչարյան. Երբ դասալիքը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, հաղթանակի սպասել պետք չէ
Երբ դասալիքը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, հաղթանակ սպասել պետք չէ: Այս մասին հունիսի 14-ին Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ այսօր տարբեր ոլորտներ ղեկավարում են մարդիկ, ովքեր կապ չունեն այն բանի հետ, ինչի համար իրենք պատասխանատու են: «Արտաքին գործերի նախարարությունը, օրինակ, արդեն մեկ տարի է կաթվածահար է: Դիվանագիտական կորպուսին պատերազմի ընթացքում թույլ չէին տալիս աշխատել: Դիվանագետները նույնպես կարծում էին, որ մենք վերցրել ենք Գետաշենը եւ արդեն գնում ենք Գյանջայի վրա»,- ընդգծեց նա:
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այդ պատճառով միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցերով `Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները լուծելու համար, այսօր ոչ ոք չի զբաղվում: «Մեր ուժի հաղթելու դեպքում կստեղծվի վետերանների նախարարություն կամ այլ գերատեսչություն, ոչը կզբաղվի վիրավորների եւ զոհվածների խնդիրներով»,- եզրափակեց երկրորդ նախագահը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել