Հայաստանի հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ դա վերանայման ենթակա չէ. «Բարգավաճ Հայաստան»
Հայաստանում առաջին հերթին պետք է լուծել անվտանգության խնդիրը, եւ դրա համար անհրաժեշտ է է՛լ ավելի ամրապնդել Ռուսաստանի հետ կապերը: Այդ մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում հունիսի 11-ին Եղեգնաձորում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ղարաբաղում պատերազմը, նրա խոսքով, ցույց է տվել, որ Ռուսաստանը միակ պետությունն էր, որն առաջին օրից հնարավոր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին: Քաղաքական գործչի հավաստմամբ՝ Ռուսաստանը այսօր էլ սատարում է Հայաստանին, քանի որ այդ երկրի սահմանապահները հայ զինվորականների հետ միասին ապահովում են հանրապետության սահմանների անվտանգությունը, ինչպես դա նախքան պատերազմն էր:
«Մեր հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ դա վերանայման ենթակա չէ: Մեր հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն: Մենք եղբայրացել ենք, եղել ենք մտերիմ եւ այժմ պատրաստ ենք շարունակել այդ հարաբերությունները»,-ասել է Ծառուկյանը՝ հավելելով, որ ՌԴ-ում նույնպես պատրաստ են շարունակել փոխադարձ ռազմական համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանի եւ դրա ժողովրդի անվտանգության ապահովմանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում