Եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում. առաջին նախագահ
Եթե այս պահը եւ հնարավորությունն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում։ Այս մասին հունիսի 10-ի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսից վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Նա ավելացրեց, որ 1997թ. Հայաստանն ուներ լրջանալու պահ։ Տեր-Պետրոսյանը պարզաբանեց, որ այն ժամանակ այդ հարցի վերաբերյալ կոնսենսուս կար, բայց պահը բաց թողնվեց։ Նրա գնահատմամբ՝ հիմա Հայաստանը նորից կանգնած է այդ նույն խնդրի առաջ, եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին սպասում են շատ վատ իրադարձություններ։ «Այն ժամանակ ես արձանագրեցի հաղթանակը ղարաբաղյան պատերազմում եւ փոխանցեցի հաջորդ իշխանություններին։ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այնպես էին տրամադրված, որպեսզի ես ոչ մի դեպքում չիրականացնեի իմ ծրագիրը։ Ընդ որում՝ Ադրբեջանն այն ժամանակ ավելի շատ էր պատրաստ ստորագրել փաստաթղթեր, քան վերջին 23 տարում։ Բայց եթե ես փորձեի իրականացնել իմ ծրագիրը, ապա Հայաստանում քաղաքացիական պատերազմ կսկսվեր։ Չեմ չափազանցում։ Դրանից խուսափելու համար ես հրաժարական տվեցի»,- նշեց առաջին նախագահը՝ անդրադառնալով 1998թ. փետրվարի իրադարձություններին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում