Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվող անձի հայտարարությանն անդրադառնալը նպատակահարմար չէ. Վարդևանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվող անձի հայտարարությանը բովանդակային առումով անդրադառնալը նպատակահարմար չէ։ Մենք մեր հասարակությանն արդեն իսկ ներկայացնում ենք մեր ծրագրային դրույթները, փորձում ենք ՀՀ առջև ծառացած օրհասական խնդիրները ներկայացնել և ստեղծել իրական պայմաններ՝ վերելք ապահովելու, տրամաբանություն փոխելու։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշիքնի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը պատրաստ է որդուն ուղարկել Բաքու՝ հայ ռազմագերիների փոխարեն։
«Եթե ընկնենք նման մակարդակի խոսակցությունների ետևից, նույն հասարակությունը չի տեսնի տարբերությունը «Հայաստան» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի միջև»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ հասարակությունը տեսնում և գնահատում է տարբերությունը։
Վարդևանյանի խոսքով՝ տեսնում են հանրային արձագանքը, որը կա, տեսնում են՝ նախագահ Քոչարյանի այցը Սյունիքի մարզ, շարունակվող այցերը, ինչը բավականաչափ հստակ ազդակ է, որը նաև պատճառահետևանքային կապի մեջ է Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա վարքագծի հետ։
«Այդ հոգեկան խիստ հուզմունքն ունի իր աղբյուրը«,- նշեց Վարդևանյանը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում