Չի կարող բռաբարողն ու բռնաբարվողը հավասար կարգավիճակ ունենալ. Թուրքը մի ամիսա մտելա մեր ահման, սա ղժղժում է. Շարմազանով
Հայաստանը վեր է ածվել քաղաքական աութսայդերի և գործոնից վեր է ածվել մի օբյեկտի. Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Շարմազանովը նշեց, որ դրանք նույնը չեն, ինչ մի քանի տարի առաջ։
Շարմազանովը պնդում է, որ ներկա իշխանությունները մսխել են մեր պետական համակարգը, դիվանագիտությունը, և մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի կանգնեցնել գահավիժումը։
«Չի կարող բռաբարողն ու բռնաբարվողը հավասար կարգավիճակ ունենալ, մենք այն ժամանակ հավասար ենք եղել, այսօր փոխվել է։ Թուրքը մի ամիսա մտելա մեր ահման, սա ղժղժում է։ Տղամարդ ես՝ գնա սահմաններից թուրքին վռնդի։ Մի հատ օդ չեք կրակել, ասում եք դիմեք ՀԱՊԿ-ին»։
Շարմազանովն ավելացրեց նաև, որ Ալիևի, Էրդողանի, բոլորի հետ իրենք վարվելու են առանց ավելորդ պոպուլիզմի, առանց կեղծ շոուների:
«Դրա համար դիվանագիտություն ենք բանեցնելու, որն այսօր չկա: Նիկոլի իշխանության վերարտադրումն հղի է նոր պատերազմներով, նոր կորուստներով, գերիներով, մեր իշխանության գալը հղի է միայն բանակցությունների միջոցով երկարաժամկետ խաղաղություն ապահովելով», - ասաց Շարմազանովը:
ՀՀԿ ԳՄ անդամը նաև նկատեց՝ քարոզարավը ցույց է տալիս, որ «Պատիվ ունեմ» դաշինքը հիմնական ֆավորիտներից մեկն է:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում