ԱԳՆ-ում ճգնաժամ է.Ավինյանը հրավիրել է ԱԳՆ վարչության պետերին, դիվանագետները երեք մատի կոմբինացիա են ցույց տվել
Հայաստանի արտաքին գերատեսչությունում ճգնաժամ է, դիվանագետները հրաժարվում են փոխնախարարի ու նախարարի պաշտոններից՝ մերժելով ստանձնել նիկոլ Փաշինյանի հեղինակած դեմարկացիայի ու դելիմիտացիայի ծրագրի պատասխանատվությունը։
«Փասստինֆո»-ի տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր վարչության պետերին հավաքել է ու փորձել համոզել, որ բունտ չանեն, թե, իբր, Նիկոլ Փաշինյանը ոչնչում մեղավոր չէ՝ ամբողջ պատասխանատվությունը բարդելով Ռուսաստանի վրա։ Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ավինյանը նշել է, թե, իբր, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդիրն առաջ են մղում ռուսները ու փորձել պաշտոններով կաշառել վարչության պետերին՝ առաջարկելով նրանց շարքերից ընտրել փոխնախարարներ, ապա՝ նաեւ նախարար։ Սակայն ԱԳՆ պաշտոնյաները մնացել են անդրդվելի. նրանք հայտարարել են, որ ունեն դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ու շատ լավ գիտեն, որ այդ գաղափարը ռուսների մոտից չի ծագել եւ որ իրենցից որեւէ մեկը պատրաստ չէ մտնել դելիմիտացիայի ու դեմարկացիայի ապօրինի գործընթացի տակ, որ որեւէ մեկը չի պատրաստվում կաշառվել փոխնախարարի կամ նախարարի պաշտոնով, որ հետո ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ պետական դավաճանության համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ավինյանը զրույցներ է ունեցել նաեւ մի շարք դեսպանների հետ, սակայն լուծում գտնել չեն կարողացել։ Կառավարությունը հիմա մտածում է ոչ թե համակարգի ներսից կատարել նշանակումները, այլ դրսից մարդ բերել ու նշանակել փոխարտգործնախարար ու նախարար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում