Նոբել Առուստամյանը չի հավատարմագրվել Եվրո-2020-ին. Խոչընդոտել է Բաքվի կազմկոմիտեն
Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը չի ստացել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հավատարմագրում։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը։ Նրա խոսքով՝ Առուստամյանի մասնակցությանը Եվրո-2020-ին խոչընդոտել է Բաքվի կազմկոմիտեն։
«Եթե աշխարհում լինում է անասնական անարդարություն, ապա՝ ահա այն։ Նոբել Առուստամյանը տեսականորեն չի աշխատում Եվրոյում։ Նա չի հավատարմագրվել։ Նոբելը չի հավատարմագրվել։ Որովհետև հավատարմագրման հավանությունը պետք է տան բոլոր քաղաքների կազմկոմիտեները։ Եվ Բաքուն արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է։ Ի՞նչ է դա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելուց զրկել՝ հիմնվելով համոզմունքների ու ազգային պատկանելության վրա։ Բաքվում Եվրոյի կազմկոմիտե, ընդունեք սառցե արհամարանքս»,- գրել է Վասիլի Ուտկինը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սևիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով