«Հայի խաչը ծանր է․․․ սիրով ու միմյանց օգնելով պիտի տանենք մեր խաչը»․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակե, որում պատկերված է բնության գրկում՝ գեղեցիկ յասամանների ֆոնին» Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․
«Օրը թող սկսվի ներումով:
Սուրբ Խաչի երևման տոնն է այսօր: Մարդ պիտի հոգով մաքուր, ոգով ամուր մնա, որ կարողանա «տեսնել» Խաչը, գնալ ՆՐԱ հետևից և ի վերջո ապրել՝ Հավիտենությանը ձգտելով:
Հայի խաչը ծանր է, երբեմն անմարսելի ծանր, այնքան, որ կքում ենք տակը, որ թվում է էլ երբեք չես ուղղի մեջքդ, կյանքդ չես վերագտնի...Բայց Խաչն իր զորությունն ունի, իր՛ օգնությունը:
Իսկ, երբ նայում ես՝ ինչպես անցավ Քրիստոս իր Գողգոթան ու ինչպե՛ս տարավ իր Խաչը, հասկանում ես նորից, որ իրավունք չունես ընկճվելու, հուսահատվելու ու մանավանդ՝ չարանալու: Սիրով ու միմյանց օգնելով պիտի տանենք մեր Խաչը, Տիրոջն աղոթելով, որ ներում շնորհի բոլորին... առաջին հերթին մեզ նեղացնողին. քանզի չեն հասկանում, թե ինչ են անում:
Հ.Գ. Երբեք չալարել ու գոնե Կիրակին նվիրել Տիրոջը: Օրհնյալ Պատարագ ու բարի կիրակի բոլորիս:
Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է լուսե խաչ: Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:
Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո»:
View this post on Instagram


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել