Ներխուժել է ննջարան. Եղիսաբեթ Երկրորդի ազգականին ձերբակելել են բռնաբարության փորձի համար
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ազգականը բանտում է հայտնել բռնաբարության փորձից հետո, հայտնում է The Mirror-ը։ Թեեւ նա բարձրաստիճան պաշտոնյայի ազգական է, իրավապահները մտադիր չեն ներողամտություն ցուցաբերել։
Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Շոտլանդիայի Գլեմիս կալվածքում, ուր կոմս Սայմոն Բոուզ-Լայոնը փոքր ընդունելություն է կազմակերպել։ Ըստ վկայությունների՝ ընթրիքի ընթացքում նա ջերմ խոսակցություն է սկսել հյուրի հետ, որի անունը, հասկանալի պատճառներով, չի նշվում։ Ընթրիքից հետո տղամարդն անմիջապես ուղեւորվել է գեղեցկուհու սենյակ։
Տուժողի խոսքով՝ ինքը բացել է դուռն ու տեսել դղյակի հարբած տիրոջը։ Կոմսը փորձել է համբուրել նրան, պահանջել անմիջապես հանել վերնաշապիկը, իսկ մերժում ստանալուց հետո սկսել է կոպտորեն պոկել այն։
Հետապնդումը տեւել է մոտ 20 րոպե։ Ի պատասխան իրեն հանգիստ թողնելու հյուրի խնդրանքների Սայմոնը միայն կատաղի բղավել է, որ ոչ ոք սեփական տանը չի համարձակվի իրեն հրամայել։ Որոշ ժամանակ անց կնոջը հաջողվել է նրան դուրս հանել։ Դրանից հետո նա հյուրերին օգնության խնդրանքով հաղորդագրություններ է ուղարկել։
Առավոտյան սթափվելով՝ Բոուզ-Լայոնը փորձել է կապ հաստատել աղջկա հետ՝ հույս ունենալով ներողություն խնդրել տհաճ միջադեպի համար, սակայն վերջինս արդեն իսկ ոստիկանություն հայտարարություն էր ներկայացրել։ Իրավապահները ձերբակալել են թագուհու ազգականին։
«Ես սարսափելի ամաչում եմ իմ գործողությունների համար, որոնք իմ հյուրին տառապանք են պատճառել։ Այդ գիշեր ես հարբել էին։ Ես չէի կարծում, որ ընդունակ եմ ինձ այդպես պահել։ Բայց ես պատասխանատվություն եմ կրում արարքիս համար։ Ներողություն եմ խնդրում առաջին հերթին կնոջից, որին վնասել եմ, ինչպես նաեւ ընտանիքից, ընկերներից ու գերծընկերներից»,- մեղքը չի թաքցրել Սայմոնը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել