Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանին որևէ սպառնալիք իր տարածքից երբեք թույլ չի տա. Աբբաս Արաղչի Ինչ փաստաթղթեր են ստորագրել Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը Անհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. Թրամփ Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը ՌԴ շրջաններից մեկում Ադրբեջանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ներգաղթյալներին կարգելվի աշխատել մի շարք ոլորտներում Բագրատ Սրբազանի և 17 մյուս քաղաքացիների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա այսօր Մհեր Գրիգորյանը ողջունել է Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան Գործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղել Մանրամասներ՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույցից․ ինչ են պայմանավորվել Թրամփը զանգահարել է Պուտինին. տեղի կունենա եռակողմ հանդիպում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել

Երբեմն առաջնորդները կարող են հաղթահարել այն փակուղին, որը միշտ չէ, որ հաղթահարում են իրենց թիմերը․ Վենսը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասինՔՊ-ում էլ չեն հավատում Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնԱՄՆ-ում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների երեք տարբերակ են նշելՆալբանդյան փողոցում կանանց միջև ծեծկռտուք է եղելԵրևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանի «ժամկետանց» դեսպանըԵթե ձեր հաշվին նկատեք կլորիկ գումարի ավելցուկ, կարող եք չանհանգստանալ, դա ձեր աշխատավարձից կուտակված սոցվճարի վերադարձն էԵրևանը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանին որևէ սպառնալիք իր տարածքից երբեք թույլ չի տա. Աբբաս Արաղչիայաստանում կենդանիների կծելու դեպքերը հազվադեպ չեն. Պետք է զգոն լինելԹրամփը՝ Պուտինի հետ իր հարաբերությունների մասին. դրանում մի տեսակ ջերմություն կաԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացը»Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնիցՓաշինյանը գտել է նախընտրական կարգախոսըՀաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերըԻնչ փաստաթղթեր են ստորագրել Նիկոլ Փաշինյանը և Մասուդ ՓեզեշքիանըԱնհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. ԹրամփՉինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունըՈվ է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրելՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում զինադադարի առաջարկըԹրամփն Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հիշել է Հայաստանի և Ադրբեջանի մասինԱՄՆ-ն այլևս զենք և գումար չի տրամադրում Ուկրաինային. ՌուբիոՌուսաստանից նոր մարդասիրական օգնություն Արցախից տեղահանվածներինԽաղաղության համար և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ. ՌուբիոՌԴ շրջաններից մեկում Ադրբեջանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ներգաղթյալներին կարգելվի աշխատել մի շարք ոլորտներումԴեսպաններին հավաքում են ՍյունիքումԵրևան-Սևան ճանապարհին «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշինԻրավապահ համակարգի հակառակ կողմը․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունԲագրատ Սրբազանի և 17 մյուս քաղաքացիների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա այսօրԻշխանությունները տոնական տրամադրության մեջ են. «պարզերես» կարող են փողոց դուրս գալՄարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլվելու են. քանի՞ աշխատակից կմնա անգործԻնչ է հայտարարագրել Էկոպարեկային ծառայության պետըԿադրերի դեֆիցիտ կա` մարզպետացու չեն գտնումՄհեր Գրիգորյանը ողջունել է Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ՀայաստանԳազայի ողբերգությունից առաջ կար Լեռնային Ղարաբաղը․ Իշաան ԹարուրՎորոնեժում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի առաջնորդը. MashԳործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղելՄանրամասներ՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույցից․ ինչ են պայմանավորվելԹրամփը զանգահարել է Պուտինին. տեղի կունենա եռակողմ հանդիպումԵԱՀԿ գործող նախագահը խորհրդակցություններ կսկսի Մինսկի խմբի փակման վերաբերյալՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման10 մարզ, 10 հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ներըՆիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրելՉինաստանի ԱԳՆ-ն ողջունում է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումըՌուբիոն բացահայտել է, թե ինչու են եվրոպացի առաջնորդները Զելենսկիի հետ մեկնում ԱՄՆԶելենսկին հայտնվել է «կատարիր կամ հեռացիր» իրավիճակումՌուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում և խոստացել անվտանգության «հուսալի երաշխիքներ». ՈւիթքոֆԱդրբեջանցի պատգամավորը շարունակում է սադրել Ռուսաստանին. «Նրանք, ովքեր մեզ վրա գան, մռութներին կստանան»Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՂազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել
Հայաստան

Գաղտնալսումների գործով զննվել են Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսները, Փաշինյանի հեռախոսը չի զննվել

Հունվարի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, թե գաղտնալսման մասով 2018թ.՝ գաղտնալսումից հետո, նախաքննական մարմնին ինչ է հայտնել ՀՔԾ պետ Խաչատրյանը եւ ինչու է հրաժարվել քննիչներին տրամադրել իր բջջային հեռախոսը:

Հայտնի է, որ դեռեւս 2018թ. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման գործով իր հեռախոսը տվել էր նախաքննական մարմնին. «Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրե՛ք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը»:

«ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվել է իր հեռախոսը տալ քննիչներին՝ գործով անհրաժեշտ հանգամանքները պարզելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Սասուն Խաչատրյանն իր հեռախոսը չի տվել. արդյոք պատճառն ա՞յն է, որ հենց ինքն է զանգահարել «դատավոր Հրաչին», հրահանգել Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել: ՀՔԾ-ից պատասխանեցին. «Գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, եւ պարոն Խաչատրյանը այնտեղ նախազգուշացվել է նախաքննական տվյալներ չհրապարակելու մասին, հետեւաբար՝ նա չի կարող տվյալներ հայտնել Ձեր հարցադրման առնչությամբ»»,- գրել էր թերթը:

168.am-ը Քննչական կոմիտե (ՔԿ) հարցում ուղարկեց՝ ցանկանալով ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները՝

1. Ե՞րբ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ Արթուր Վանեցյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած գաղտնալսումների փաստով քրեական գործը:

2. Ե՞րբ է փորձաքննության ենթարկվել Արթուր Վանեցյանի հեռախոսը:

3. Ե՞րբ է փորձաքննության ենթարկվել Սասուն Խաչատրյանի հեռախոսը:

4. Եթե կա ժամկետների տարբերություն ուժային կառույցների վերոնշյալ ղեկավարների հեռախոսների փորձաքննության ժամկետների մեջ, ինչո՞վ է դա պայմանավորված:

5. Փորձաքննության ենթարկվե՞լ է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը: Եթե այո, ե՞րբ:

ՔԿ-ից մեզ պատասխանել են, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու եւ համացանցում տարածելու դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 61209718 քրեական գործը, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Հավելել էին նաեւ, որ հիշյալ քրեական գործով քննության առարկա է դարձել 2018թ. դեկտեմբերի 5-ին համացանցում տեղադրված ՀՀ վարչապետի, ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու եւ համացանցում տարածելու հանգամանքները:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին, մասնագետի մասնակցությամբ՝ «Oxigen software detective 9.2.0.75» արտոնագրված ծրագրային ապահովման կիրառմամբ կատարվել է Ա. Վանեցյանի եւ Ս. Խաչատրյանի բջջային հեռախոսների զննում»,- 168.am-ին ասել էին ՔԿ-ից՝ հավելելով նաեւ, որ վերոնշյալ ծրագրային ապահովումը հանդիսանում է ոլորտում լավագույններից եւ արդյունավետներից մեկը, եւ հենց դրա կիրառմամբ են ՀՀ-ում գործող փորձագիտական հիմնարկներն իրականացնում համապատասխան փորձագիտական հետազոտություններ:

ՔԿ-ից տեղեկացրել էին նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բջջային հեռախոսը փորձաքննության չի ենթարկվել:

Անհասկանալի է, իհարկե, թե ինչո՞ւ այդ գործով 3 ֆիգուրանտներից մեկի հեռախոսը հետաքրքրություն չի ներկայացրել նախաքննական մարմնի համար, եւ արդյո՞ք դա պայմանավորված է նրա զբաղեցրած պաշտոնով, սակայն այդ մասին ՔԿ-ն լռել էր: