Եթե ձեր հաշվին նկատեք կլորիկ գումարի ավելցուկ, կարող եք չանհանգստանալ, դա ձեր աշխատավարձից կուտակված սոցվճարի վերադարձն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց կարող են վերադառնալ ինքնաշխատ եղանակով։ Այսինքն, եթե ձեր հաշվին նկատեք ավելցուկ՝ կլորիկ գումարի տեսքով, կարող եք չանհանգստանալ, դա ձեր աշխատավարձից կուտակված սոցվճարի վերադարձն է։ Հենց այս վերադարձի շնորհիվ անձը մեկ օրում կարող է դառնալ միլիոնատեր։
Եկեք հասկանանք՝ ինչպես է գործում սոցվճարի վերադարձը: Եթե ֆիզիկական անձի ամսական եկամուտը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5%-ի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10%-ի և 25 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 87 հազար 500 դրամից։
Եթե տարեկան եկամուտը չի գերազանցում 6 մլն դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5%-ի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10%-ի և 300 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 1 մլն 50 հազար դրամից։
Հարկ է ընդգծել, որ սոցիալական վճարների վերադարձից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ միաժամանակ հանդիսանում են անհատ ձեռնարկատեր կամ նոտարի վարձու աշխատող, որի արդյունքում նրանց համար հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ հասկանալու համար, թե որքան է կազմել այս ծրագրով վերադարձի գումարի չափը, և քանի անձ է ստացել սոցվճարի վերադարձ։
«ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին եռամսյակում մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)՝ սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներ վերադարձվել են թվով 9 887 մասնակիցնեդի, իսկ վերադարձված գումարի ընդհանուր չափը կազմել է 486 մլն 606 հազար դրամ», – ասված է հարցմանն ի պատասխան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի