Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանին որևէ սպառնալիք իր տարածքից երբեք թույլ չի տա. Աբբաս Արաղչի Ինչ փաստաթղթեր են ստորագրել Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը Անհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. Թրամփ Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը ՌԴ շրջաններից մեկում Ադրբեջանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ներգաղթյալներին կարգելվի աշխատել մի շարք ոլորտներում Բագրատ Սրբազանի և 17 մյուս քաղաքացիների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա այսօր Մհեր Գրիգորյանը ողջունել է Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան Գործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղել Մանրամասներ՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույցից․ ինչ են պայմանավորվել Թրամփը զանգահարել է Պուտինին. տեղի կունենա եռակողմ հանդիպում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել

 Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնԱՄՆ-ում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների երեք տարբերակ են նշելՆալբանդյան փողոցում կանանց միջև ծեծկռտուք է եղելԵրևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանի «ժամկետանց» դեսպանըԵթե ձեր հաշվին նկատեք կլորիկ գումարի ավելցուկ, կարող եք չանհանգստանալ, դա ձեր աշխատավարձից կուտակված սոցվճարի վերադարձն էԵրևանը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանին որևէ սպառնալիք իր տարածքից երբեք թույլ չի տա. Աբբաս Արաղչիայաստանում կենդանիների կծելու դեպքերը հազվադեպ չեն. Պետք է զգոն լինելԹրամփը՝ Պուտինի հետ իր հարաբերությունների մասին. դրանում մի տեսակ ջերմություն կաԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացը»Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնիցՓաշինյանը գտել է նախընտրական կարգախոսըՀաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերըԻնչ փաստաթղթեր են ստորագրել Նիկոլ Փաշինյանը և Մասուդ ՓեզեշքիանըԱնհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. ԹրամփՉինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունըՈվ է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրելՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում զինադադարի առաջարկըԹրամփն Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հիշել է Հայաստանի և Ադրբեջանի մասինԱՄՆ-ն այլևս զենք և գումար չի տրամադրում Ուկրաինային. ՌուբիոՌուսաստանից նոր մարդասիրական օգնություն Արցախից տեղահանվածներինԽաղաղության համար և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ. ՌուբիոՌԴ շրջաններից մեկում Ադրբեջանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ներգաղթյալներին կարգելվի աշխատել մի շարք ոլորտներումԴեսպաններին հավաքում են ՍյունիքումԵրևան-Սևան ճանապարհին «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշինԻրավապահ համակարգի հակառակ կողմը․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունԲագրատ Սրբազանի և 17 մյուս քաղաքացիների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա այսօրԻշխանությունները տոնական տրամադրության մեջ են. «պարզերես» կարող են փողոց դուրս գալՄարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլվելու են. քանի՞ աշխատակից կմնա անգործԻնչ է հայտարարագրել Էկոպարեկային ծառայության պետըԿադրերի դեֆիցիտ կա` մարզպետացու չեն գտնումՄհեր Գրիգորյանը ողջունել է Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ՀայաստանԳազայի ողբերգությունից առաջ կար Լեռնային Ղարաբաղը․ Իշաան ԹարուրՎորոնեժում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի առաջնորդը. MashԳործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղելՄանրամասներ՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույցից․ ինչ են պայմանավորվելԹրամփը զանգահարել է Պուտինին. տեղի կունենա եռակողմ հանդիպումԵԱՀԿ գործող նախագահը խորհրդակցություններ կսկսի Մինսկի խմբի փակման վերաբերյալՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման10 մարզ, 10 հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ներըՆիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրելՉինաստանի ԱԳՆ-ն ողջունում է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումըՌուբիոն բացահայտել է, թե ինչու են եվրոպացի առաջնորդները Զելենսկիի հետ մեկնում ԱՄՆԶելենսկին հայտնվել է «կատարիր կամ հեռացիր» իրավիճակումՌուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում և խոստացել անվտանգության «հուսալի երաշխիքներ». ՈւիթքոֆԱդրբեջանցի պատգամավորը շարունակում է սադրել Ռուսաստանին. «Նրանք, ովքեր մեզ վրա գան, մռութներին կստանան»Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՂազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՌԴ-ն Օդեսայի արվարձաններում հարվածել է ադրբեջանական SOCAR-ի տերմինալներին. լրատվամիջոցներԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնում
Մամուլ

Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին

«168 ժամ» թերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ներդրումների նոր վիճակագրությունը։ Ըստ այդմ, տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Մինչ վարչապետն արդարացնում է քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արաբ ներդրողների նկատմամբ ցուցաբերված արհամարհական վերաբերմունքը եւ ներդրողների մասին դատողություններ է անում նրանց հագուկապով, այլ բան, թերեւս, անհնար է սպասել ներդրումային հոսքերի առումով։ Եթե մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակ ունեցող ներդրողների նկատմամբ են այդ կերպ վարվում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ վերաբերմունքի են արժանանում մյուսները։ Ու ոչ մի կապ չունի՝ խոսքը շեյխի՞, շեյխի ներկայացուցչի՞, թե՞ մեկ այլ ներդրողի մասին է։

«Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետեւ եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն՝ ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրեին, որ Գագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որ ես Երեւանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի»: Այս հայտարարության հեղինակը երկրի վարչապետն է, ով այս ու այն տեղ խոսում է «թավշյա հեղափոխության» ընձեռած ներդրումային գրավչության մասին` կոչ անելով ներդրողներին՝ առանց վարանելու իրենց գումարները վստահել Հայաստանի տնտեսությանը։ Բայց ո՞վ ներդրում կանի մի երկրում, որտեղ այսպես են վարվում պոտենցիալ ներդրողների հետ։

Ի՞նչ կապ ունի, թե ովքեր են ներդրողները`շեյխե՞ր, շեյխերի ներկայացուցիչնե՞ր, թե՞ ուղղակի ներդրողներ։ Մի՞թե իշխանությունների համար դա է կարեւորը։ Նրանց ներդրումնե՞րն են հետաքրքրում, թե՞ ներդրողները, կամ այն, որ մարդիկ ընդունելության են եկել «ջինսերով, բոթասներով եւ մայկաներով»:

Եթե այսպես պիտի դատենք ներդրողների մասին, ապա այլ բան չպետք է սպասել։ Այդքանից հետո բնավ զարմանալի չէ, որ օտարերկրյա ներդրողները ոչ միայն չեն գալիս Հայաստան, այլեւ իրենց գումարներն են հանում երկրից։

Որ Հայաստանի տնտեսության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց ներդրումների, առավել եւս, առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների, գիտեն բոլորը։ Թվում է, թե դա գիտակցում է նաեւ իշխանությունը։ Բայց դա շատ քիչ է` ներդրումային մեծ հոսքեր ակնկալելու համար։ Պատահական չէ, որ դրանց ծավալները շարունակում են փոքր լինել։

Չափազանց դանդաղ են ավելանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը։ Ու դա անհնարին է չնկատել։ Այդ են վկայում նաեւ պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 32,6 մլրդ դրամ կամ շուրջ 68 մլն դոլար։

Խոսքը մուտքերի եւ ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ։

Ոչինչ, որ 68 մլն դոլարը մեծ գումար չէ տնտեսության համար, այն մի բան էլ պակասել է։ 2019 թ. առաջին 9 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելի քան 28,7 մլրդ դրամով կամ շուրջ 60 մլն դոլարով քիչ են եղել, քան 2018 թ. նույն ժամանակահատվածում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից դատելով` անցած տարի դրանք կազմել էին 128 միլիոն, այս տարի` հազիվ 68 մլն դոլար։

Եվ սա այն դեպքում, երբ 2018թ. Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ոչ մի կերպ չէր նպաստում ներդրումների իրականացմանը։ Բայց անգամ այդ պայմաններում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելին էին, քան այս տարի է։ Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի տնտեսությանը միջազգային կառույցների կողմից տրվող վարկանիշներն ու գնահատականները։ Չէ՞ որ դրանք դրական ազդակներ պետք է հաղորդեին ներդրողներին։

Բոլորովին էական չէ, որ ընդհանուր արտաքին ներդրումներն ավելացել են։ Զուտ հոսքերն այս դեպքում կազմել են շուրջ 267 մլն դոլար։ Բայց դա չէ, որ բնութագրում է երկրի ներդրումային իրավիճակը։ Դրանում ներառված են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները, այլեւ վարկերը, փոխառությունները եւ նմանատիպ այլ ֆինանսական հոսքերը։ Այս դեպքում շատ ավելի կարեւոր են ուղղակի ներդրումները, որոնց աճի տեմպը դժվար է գոհացուցիչ համարել։

Այս փուլում թե հատկապես ո՞ր երկրներն են զգուշանում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուց, հավանաբար դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Բայց այն, ինչ ունենք, հիմք է տալիս ասելու, որ օտարերկրյա ներդրողների շրջանում վստահությունը տնտեսության, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքական իշխանության նկատմամբ ցածր է։ Դրա վկայություններից մեկն էլ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հերթական հեռուստամարաթոնն էր, որի ընթացքում խոստացված նվիրատվություններն ամենաքիչն էին` սկսած 2006թ.։

Սպասումները, որ իշխանափոխությունից հետ արտաքին, այդ թվում` մեր հայրենակիցների կողմից տնօրինվող կապիտալը լցվելու է տնտեսության մեջ, չեն արդարանում։ Այլեւս անիմաստ է ասել, որ դրա համար ժամանակ է պետք։ Ներդրումները ժամանակ են պահանջում, բայց այդ ժամանակը վաղուց արդեն անցել է։

Մոտենում է իշխանափոխության երկրորդ տարին։ Եվ այդ ժամանակը լիուլի բավական էր` ներդրումային սպասումներն իրականություն դարձնելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում