Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպան Երևանը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանին որևէ սպառնալիք իր տարածքից երբեք թույլ չի տա. Աբբաս Արաղչի Ինչ փաստաթղթեր են ստորագրել Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը Անհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. Թրամփ Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը ՌԴ շրջաններից մեկում Ադրբեջանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ներգաղթյալներին կարգելվի աշխատել մի շարք ոլորտներում Բագրատ Սրբազանի և 17 մյուս քաղաքացիների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա այսօր Մհեր Գրիգորյանը ողջունել է Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան Գործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղել Մանրամասներ՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույցից․ ինչ են պայմանավորվել Թրամփը զանգահարել է Պուտինին. տեղի կունենա եռակողմ հանդիպում

Միքայել Սրբազանի գործով դատավորը ունի 6 անշարժ գույքՊապիկյանի խորհրդականի որդին կալանավորվել էՄհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանըՀայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպանԵրբեմն առաջնորդները կարող են հաղթահարել այն փակուղին, որը միշտ չէ, որ հաղթահարում են իրենց թիմերը․ Վենսը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասինՔՊ-ում էլ չեն հավատում Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնԱՄՆ-ում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների երեք տարբերակ են նշելՆալբանդյան փողոցում կանանց միջև ծեծկռտուք է եղելԵրևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանի «ժամկետանց» դեսպանըԵթե ձեր հաշվին նկատեք կլորիկ գումարի ավելցուկ, կարող եք չանհանգստանալ, դա ձեր աշխատավարձից կուտակված սոցվճարի վերադարձն էԵրևանը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանին որևէ սպառնալիք իր տարածքից երբեք թույլ չի տա. Աբբաս Արաղչիայաստանում կենդանիների կծելու դեպքերը հազվադեպ չեն. Պետք է զգոն լինելԹրամփը՝ Պուտինի հետ իր հարաբերությունների մասին. դրանում մի տեսակ ջերմություն կաԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացը»Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնիցՓաշինյանը գտել է նախընտրական կարգախոսըՀաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերըԻնչ փաստաթղթեր են ստորագրել Նիկոլ Փաշինյանը և Մասուդ ՓեզեշքիանըԱնհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. ԹրամփՉինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունըՈվ է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրելՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում զինադադարի առաջարկըԹրամփն Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հիշել է Հայաստանի և Ադրբեջանի մասինԱՄՆ-ն այլևս զենք և գումար չի տրամադրում Ուկրաինային. ՌուբիոՌուսաստանից նոր մարդասիրական օգնություն Արցախից տեղահանվածներինԽաղաղության համար և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ. ՌուբիոՌԴ շրջաններից մեկում Ադրբեջանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ներգաղթյալներին կարգելվի աշխատել մի շարք ոլորտներումԴեսպաններին հավաքում են ՍյունիքումԵրևան-Սևան ճանապարհին «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշինԻրավապահ համակարգի հակառակ կողմը․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունԲագրատ Սրբազանի և 17 մյուս քաղաքացիների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա այսօրԻշխանությունները տոնական տրամադրության մեջ են. «պարզերես» կարող են փողոց դուրս գալՄարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլվելու են. քանի՞ աշխատակից կմնա անգործԻնչ է հայտարարագրել Էկոպարեկային ծառայության պետըԿադրերի դեֆիցիտ կա` մարզպետացու չեն գտնումՄհեր Գրիգորյանը ողջունել է Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ՀայաստանԳազայի ողբերգությունից առաջ կար Լեռնային Ղարաբաղը․ Իշաան ԹարուրՎորոնեժում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի առաջնորդը. MashԳործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղելՄանրամասներ՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույցից․ ինչ են պայմանավորվելԹրամփը զանգահարել է Պուտինին. տեղի կունենա եռակողմ հանդիպումԵԱՀԿ գործող նախագահը խորհրդակցություններ կսկսի Մինսկի խմբի փակման վերաբերյալՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման10 մարզ, 10 հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ներըՆիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրելՉինաստանի ԱԳՆ-ն ողջունում է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումըՌուբիոն բացահայտել է, թե ինչու են եվրոպացի առաջնորդները Զելենսկիի հետ մեկնում ԱՄՆԶելենսկին հայտնվել է «կատարիր կամ հեռացիր» իրավիճակում
Հայաստան

Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որեւէ սահմանափակման. Մնացականյանը՝ Բրատիսլավայում

Երեկ իմ ադրբեջանցի գործընկերոջ եւ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրեցինք հերթական խորհրդակցությունները, թվով հինգերորդն այս տարվա ընթացքում: Այս մասին Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա, մասնավորապես, իր ելույթում նշել է.

«Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղառաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ եւ աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի։

Երկրորդ. Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը եւ հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որեւէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն եւ միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինն պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ եւ որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից եւ տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչ արտահայտվեց նաեւ 2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիան. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը եւ իրականացման անհնարինությունը։

Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որեւէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:

Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որեւէ իրավիճակ, որը ձեւավորի Արցախի ժողովրդի էկզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին եւ 2016թ.-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների եւ որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ։

Չորրորդ. խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի: Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը: Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը եւ զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից:

Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն եւ իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության եւ ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետեւապես, Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ 1994 եւ 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն եւ ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող եւ հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով։

Վեցերորդ. պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի եւ ուժի սպառնաիքի չկիրառման հիմնարար սկզբունքին: Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող եւ ուղղորդվող ատելության, անհադուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի: Պետք է ջանքեր ներդրվեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու եւ խաղաղությանը նպաստող միջավայր ձեւավորելու ուղղությամբ:

Յոթերորդ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են։ Դրա վկայությունն է Ադրբեջանի իշխանությունների անկարողությունը փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք՝ հայտարարելով, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով։

Պարո՛ն նախագահող,

Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին եւ շարունակելու է հետեւողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը:

Անցյալ ամիս մենք ցույց տվեցինք հակամարտության բոլոր կողմերի միջեւ վստահության ձեւավորման համեստ, բայց կարեւոր օրինակ։ Հայաստանից, Արցախից եւ Ադրբեջանից լրագրողների փոխանակումը վստահության ձեւավորման եւ կողմերի միջեւ հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ է։ Մենք պատրաստ ենք հետագայում կառուցել այս փորձառության հիման վրա։ Նաեւ, շփման գծի երկայնքով եւ միջպետական սահմաններում խախտումների հարաբերականորեն ցածր մակարդակը, իչպես նաեւ ուղիղ կապի կիրառումը պետք է պահպանվի եւ ընդլայնվի։ Այնուհանդերձ, մեզ շարունակում է լրջորեն մտահոգել այն փաստը, որ չնայած այս միջոցների շարւնակվել են արձանագրվել զոհեր եւ վիրավորներ, որոնցից հնարավոր էր խուսափել։

Արդեն իսկ ստանձնած հանձնառությունների իրականացումը առանցքային նշանակությունի ունի հիմնախնդրի վերջնական կարգավորման հեռանկարի ուղղությամբ վստահության ձեւավորման համար։

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ողջունել հաջորդ նախագահող երկրին՝ Ալբանիային, եւ մաղթել նրան ամենայն հաջողություն:

Շնորհակալություն։