Մինչև շաբաթավերջ օդի ջերմաստիճանը չի փոխվի, տեղումներ չեն սպասվում
Հայաստանի տարածքում օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է նաև, որ առաջիկա հինգ օրերին երկրի ամբողջ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: