Ավտովթարի է ենթարկվել Լուսառատի գյուղապետը

Այս թեմայով
- Դիլիջանում վթարի է ենթարկվել «Զեյթունցի Счастливчик Վաչոն»
- Արտակարգ դեպք Գյումրիում. «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մարզի ԳԳՄ տնօրենն ու իրացման բաժնի պետը բերման են ենթարկվել
- Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին
- Բախվել են «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստի Infiniti-ն և պայմանագրային զինծառայողի Mercedes-ը. ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց
Արարատի մարզում, այսօր, հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են Hyundai մակնիշի 500 LL 70 համարանիշի եւ BMW մակնիշի 36 DA 441 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղոդմամբ, վթարի հետեւանքով Hyundai-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելաշապատնեշներին, տապալել այն եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Բախման հետեւանքով ինչ-որ իր թռել է ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ վնասել դեպի Երեւան ընթացող Nissan մակնիշի 17 AU 777 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը Արարատի մարզի Լուսառատ գյուղի գյուղապետն է։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում