Արցախում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են. Տեղեկատվական շտաբ
![](/timthumb.php?src=/disc/23-01-23/ae51d68b7d971bba1b44022887b7b51b.jpg&w=708)
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Ավելի վաղ հաղորդվել է, որ այսօր 4 հիվանդներ եւ նրանց ուղեկցող անձինք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։