Այսօր՝ 28 հունվարի 2023թ., 00:00
Ի՞նչ է ChatGPT-ն և արդյո՞ք ժամանակն է հրաժեշտ տալու Google որոնողական համակարգին Չեխիայի նախագահի ընտրություններում առաջատարը պաշտոնաթող գեներալ Պետր Պավելն է՝ 53,9% ձայներով Նախկինի պես կարծում ենք, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի․ Ալիեւ 5 խաղացող հեռացել է «Ալաշկերտից» Ճապոնիայում շուրջ 10 հազար տուն մնացել է առանց ջրի, օգնության է կանչվել բանակը Ձմեռային դիետա․ մրգային բեռնաթափում Աֆրիկան գործընկերներից 30 մլրդ դոլար կստանա պարենային ինքնիշխանության ապահովման համար Գիտնականները Ծիր Կաթինի աստղերի նոր քարտեզի են կազմել, որի վրա 3,3 միլիարդ օբյեկտ կա Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան Ո՞ւմ է ձեռնտու Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ «Рыбарь» ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ, ձևավորվել է Save Karabakh կոալիցիան Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ավելի քան 40 մարդ է ձերբակալվել․ Times of Israel Արցախում 13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում Սպասվում է ձյուն և մառախուղ. Եղանակը Հայաստանում ՌԴ ԱԳՆ-ն Էրդողանին անվանել է «հատուկ տրամաչափի» առաջնորդ, որը չի ենթարկվում արտաքին ճնշմանը Լոբոդայի երգի հեղինակը դատական ​​հայց է ներկայացրել նրա դեմ G7-ը դեմ չէ ԵՄ-ի կողմից Ռուսաստանից դիզվառելիքի գների սահմանաչափ սահմանելուն. Bloomberg Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին. Սենոր Հասրաթյան Փենսն առաջին անգամ արձագանքել է իր տանը գաղտնի փաստաթղթերի հայտնաբերմանը «Ուզում եմ, որ ավանդական մեր բարեկամությունը տևի հավերժ». Չինաստանի դեսպանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ Հունվարի 28-ը կրկին պետք է դարձնենք հպարտություն պարգևող տոն․ «Թաթոյան» հիմնադրամ Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են գազային հանգույցի անվտանգության զգայուն հարցերի քննարկումը․ ՌԴ ԱԳՆ Ես չեմ ճանաչում որեւէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ռուսաստանից Հայաստան, Ղազախստան եւ Վրաստան փոխանցումներն աճել են հարյուրավոր տոկոսներով՝ թարմացնելով ռեկորդները. РБК Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռների երկու օդաչուներին գտել են, երրորդին փնտրում են Չկա քաղաքական բարոյունակություն՝ հասկանալու, որ գոնե մնացածը փրկելու համար պետք է հետ քայլ անեն. Րաֆֆի Հովհաննիսյան Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Բանակն ապագա ունենալու մեր միակ հույսն է. Արթուր Վանեցյան Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ ղեկավար. Սերժ Սարգսյան Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդ Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան Առջևում հաղթանակներ դեռ լինելու են. հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը. Սեյրան Օհանյան ԼՂ-ում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում. Քերեն Դոնֆրիդ ԲԴԽ երկու դատավորները կլքեն իրենց պաշտոնները Սանկտ Պետերբուրգը մեծ ծրագրեր է սկսում Հայաստանում «Արմավիր» ՔԿՀ աշխատակիցներն իրար են ծեծել Ուզում եք ասել, որ զոհված տղաները իրենք են իրենց գլխին սարքել ու այրվե՞լ Շրջափակված Արցախի Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի շինարարությունը Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով Այս ամենն Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է․ փաստաբան Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Արսեն Ջուլֆալակյանը Միջազգային օլիմպիական կոմիտեում արժանացել է հատուկ պատվոգրի Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk-ին Պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է. ի՞նչ սպասել այս տարի.168.am Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է. Արտակ Զաքարյան Արցախում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են. Տեղեկատվական շտաբ Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պահանջել է պատժել թենիսիստ Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար Ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղեկցել են մարդասիրական բեռներով շարասյունը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը հարգանքի տուրք է մատուցվել կոմպոզիտորի հիշատակին Դանի Ալվեշը կալանավորվել է, նրան 4-12 տարվա ազատազրկում է սպառնում Թիվ 1 զենքը թուրքի ձեռքը դնում ենք մենք մեր անտարբերությամբ, 15 հոգու կյանք ուղղակի մատաղե՞լ ու սա պետք է մարսվի՞. Եփրեմ Մարգարյան (տեսանյութ) Երևանում նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, տեսնելով ոստիկաններին, իջել է մեքենայից և կասկածելի փաթեթը կուլ տվել, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է Վիճաբանության ժամանակ երիտասարդը անկանոն կրակոցներ էր արձակել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Արտակ Զաքարյան Վառվող վարկածներ. քննությունը «վարում է» Փաշինյանը Թուրքիա, Ռուսաստան, «Խաղաղության կոնցեպտ» և կոմունիկացիաներ. Ռուբեն Մելքոնյան. (տեսանյութ) Բանակը ցինիկաբար կործանել է, ասում է՝ հրեշավոր դեպք է տեղի ունեցել, երբ ավելի լավ է գետինը մտնի․ Շուշան Պետրոսյան Հրապարակվել են Սոչիի սարերում խրված օդապարիկից մարդկանց փրկելու կադրերը (տեսանյութ) «Անտերություն ա դառել». լքված տներում ջլատվող բանակը Խոստացել էր, որ լավ կծառայի ու կվերադառնա. 19-ամյա Միշան Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում Զարմանալի է, բայց դեռ կարտոֆիլ ունենք. դրմբոնցի բազմազավակ ընտանիքը գոյատևում է խնայողությունների հաշվին Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը Հրդեհից զոհված զինծառայողների համար կկատարվի հոգեհանգստյան կարգ Բավ է մեղադրեք Ռուսաստանին․ Շարմազանով Ամբողջ առաջնագծով կարելի ա չբարեկարգել պայմանները, որովհետև ինչ դեպք էլ լինի, կբարդեն զոհի վրա․ Էլիբեգովա Ամենալավ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմության մեջ սև գույներով, անեծքով հիշվող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու Փաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 9 Ինչո՞ւ մոդուլային զորանոցներ պատվիրել իտալացիներից, եթե մեզ մոտ էլ են արտադրում «5-րդ ալիքի» պարզաբանումը՝ սոցիալական ցանցերում առաջացած աղմուկի կապակցությամբ Փորձ է արվում հետևողականորեն սահմանափակել ազատ խոսքը. Բագրատ Եսայան ԿԳՄՍ փոխնախարարը Գեղարվեստի ակադեմիայի թնջուկը լուծելու փոխարեն գնացել է Վրաստան Փաշինյանը 15 զինվորների թաղման օրը շրջում է մարզերով՝ պարեկներին ներկայացնելու ու թանկարժեք մեքենաներ բաժանելու Բայդենի վարչակազմը պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Փորթեր Ստեփանակերտի խանութների առջև մեծ հերթեր են. Տեսանյութ Արցախում երեխաները մթության մեջ շախմատ են խաղում
Հարցում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք:

«Մասնավորապես, Ս.Գ.-ն 2000 թվականի մայիսի 11-ից մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, 2008 թվականի հուլիսի 24-ից մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը՝ նույն բաժնի ավագ սպայի, 2010 թվականի հուլիսի 1-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքի ավագ սպայի պաշտոնները, այնուհետև՝ տեղափոխվել է Ոստիկանության կադրերի վարչության տրամադրության տակ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ Դատախազության՝ Վ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ս.Գ.-ն, ավելի քան տասնմեկ տարի՝ 2000 թվականի մայիսից մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև 2000-2010 թվականների ընթացքում ստորագրել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրերը, որոնցում ընդգրկված են եղել նաև Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում` հիշյալ ժամանակահատվածում Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ:

Մեկ այլ դեպքով, Ս.Գ.-ն, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 11-ը, հանդիսանալով Ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, պաշտոնին նշանակվելուց ի վեր պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ավելին՝ առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի և դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:

 Իր հերթին Վ.Գ.-ն, լավատեղյակ լինելով կնոջ՝ Ս.Գ.-ի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու մասին, կնոջը կարգապահական խախտման համար կարգապահական տույժի չենթարկելու, այդ թվում՝ Ոստիկանությունից չազատելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը դիտավորյալ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ժամանակին չի հայտնաբերել ենթակայի՝ Ս.Գ.-ի կատարած կարգապահական խախտումների պատճառները, չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, ավելին՝ վերջինիս կողմից պարբերաբար ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու պայմաններում 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով նրան շնորհել է «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ինչպես նաև նրա անվամբ փոխանցել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:

Այսպիսով, Ս.Գ.-ն Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Վերը նշված հանցանքները կատարելու համար 2022 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Ս.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan