Ֆրանսիայում «Դեղին անթև բաճկոններ»-ի բազմահազարանոց բողոքի ակցիան՝ Daily Mail-ի ֆոտոշարքում

Բրիտանական Daily Mail պարբերականը ծավալուն ֆոտոշարքով անդրադարձել է փետրվարի 23-ին Փարիզում ու ֆրանսիական այլ քաղաքներում «Դեղին անթև բաճկոններ» շարժման մասնակիցների բազմահազարանոց բողոքի ակցիային:
Մասնավորապես, մայրաքաղաք Փարիզում մարդիկ հավաքվել են Հաղթական կամարի, ինչպես նաև Էյֆելյան աշտարակի մոտ՝ բողոքելով կառավարության՝ ի նպաստ հարուստների վարվող քաղաքականության դեմ:
Հայտնի է, որ Փարիզում ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ:
Ընդհանուր առմամբ, շաբաթ օրվա ցույցերին Ֆրանսիայում մասնակցել է 11 600 մարդ:
Հիշեցնենք, որ «Դեղին անթև բաճկոններ»-ի շարժումը Ֆրանսիայում սկիզբ է առել նախորդ տարվա նոյեմբերից:











