«Նախագահն ասաց. «Դա լավ հանդիպում էր, ես պատրաստվում եմ զանգահարել Վլադիմիր Պուտինին՝ տեսնելու, թե նա ինչ ունի ասելու այդ մասին»։ Եվ բոլորը հարցրին. «Կզանգե՞ք հաջորդ շաբաթ», -ասել է Վենսը՝ նկարագրելով խորհրդակցությունները։ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Թրամփը պատասխանել է. «Ոչ։
Ժամը քանի՞սն է Մոսկվայում։ Ես հենց հիմա կզանգահարեմ նրան»։ Ինչպես ընդգծել է Վենսը, հանդիպման մյուս մասնակիցները «չէին սպասում» նման քայլ ամերիկացի առաջնորդից։«Շատ եվրոպացիներ ասացին. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Պետք է պատշաճ նախապատրաստություն լինի, օգնականները պետք է պատրաստ լինեն զրույցին և այլն», – նշել է ԱՄՆ փոխնախագահը։
Նրա խոսքով՝ Թրամփը չի լսել այս փաստարկները և անմիջապես զանգահարել է Ռուսաստանի առաջնորդին։Ինչպես ավելի վաղ հայտնել էր ամերիկյան Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ այն ժամանակ, երբ Սպիտակ տանը գտնվում էին եվրոպական երկրների ներկայացուցիչները և Վլադիմիր Զելենսկին։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի