Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով Վերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբ Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով Յաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի Հայաստան ՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանը Լիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց Ֆեներբահչեին Հայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսում Ջեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմը Դիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial Times

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ոճ և դեմքեր

Տարեդարձներ, երեխայի ծնունդ ու մի քիչ սկանդալ. աստղային Instagram

Հայկական շոու-բիզնեսում նորություններն անպակաս են: Ուրախալի է, որ այս շաբաթ հայ հայտնիներն իրենց հետեւորդներին ներկայացրել են հիմնականում դրական նորություններ՝ կիսվելով հոբելյանական լուսանկարներով ու հայտնելով ընտանեկան համալրումների մասին:

Սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Աստղերի ճեմուղում բացվել է երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը: Այս առիթով երգիչն ինստագրամում կիսվել է իր երջանկությամբ.

«Իմ շատ սիրելի բարեկամներ, իմ հարազատ հանդիսատես, սփյուռքում բնակվող հայեր ջան` մեծագույն պատիվ է ինձ համար իմ Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի օրը նշել Լաս Վեգասում` իմ ստեղծագործական կյանքի այս մեծ ու պատասխանատու օրվա հետ միասին:
Ես երջանիկ հայ եմ, երջանիկ հայր, երգիչ ու մարդ, ով իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է Ձեզ` իմ սիրելի հանդիսատես: Եվ այս բացվող աստղի 5 թեւերից ամեն մեկը ձուլվել է Ձեր շնորհիվ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ անհատապես:
Կեցցե՛ մեր եռամիասնությունը` Անկախ Հայաստան, Ազատ Արցախ, Հզոր Սփյուռք»,-գրել է նա:

Շաբաթը տոնական էր նաեւ Միհրան Ծառուկյանի համար: Նա սեպտեմբերի 22-ին նշել է ծննդյան 33-ամյակը: Այս տարեդարձը, միանշանակ, առանձնահատուկ է Միհրանի կյանքում, քանի որ այս տարի նա այն նշել է որդու՝ Ռոբերտի հետ: Երգիչը տղայի հետ լուսանկար է հրապարակել ու խոստովանել՝ «Իմ կյանքի նվեր»:

Սեպտեմբերի 23-ին էլ ծննդյան 39-ամյակն է նշել դերասան Ավո Խալաթյանը, ինչի առթիվ կինը՝ Նունե Եսայանը, ռոմանտիկ խոստովանություն է արել իր ինստագրամյան էջում.

«Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության։ Յուրաքանչյուր վայրկյան, որն անցկացնում եմ քեզ հետ, ավելի եմ սիրահարվում քեզ։ Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»,-գրել է երգչուհին:

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը տեւական լռությունից հետո անդրադարձել է Դիանա Տոռեսի սկանդալային հայտարարություններին: «Կինստագրամ»-ից հայտնի շիկահերին բարկացրել էր Տաթեւի եւ իր դիմահարդարի նամակագրությունը, որի ընթացքում Տաթեւը խնդրել էր իր լուսանկարը չտեղադրել անմիջապես Դիանայի լուսանկարի կողքին՝ նշելով. «Ինձ պատիվ չի բերում, տեսնեն անմիջապես համ ինքը կա, համ ես»:

Դիանան ինստագրամյան իր էջում բավական բուռն էր արձագանքել՝ գրելով. «Ուզում եմ իմանաք, որ էս գեշը փողով դուրս եկող փողոցային ա»:

Անդրադառնալով Դիանայի հայտարարություններին՝ Տաթեւը հրապարակում է արել.

«Յուրաքանչյուր ստի պայթյունի մասին կկիսվեմ Ձեզ հետ դատական նիստից: Հնչած անաստված եւ գարշելի նախադասությունը `«իրեն նույնիսկ իր հայրը չէր սիրում» եւս պիտի գտնի հիմնավորում` ինչին սպասում եմ սրտատրոփ: Կպարզենք:

Երբեք չեմ համակրել խեղկատակի վերածվողներին, այդ իսկ պատճառով էլ սկզբունքներս թույլ չտվեցին մանրանալ: Իսկապես, չեմ պայքարում որեւէ մեկին նսեմացնելու մոլուցքով:

Ցեխ նետելուց հիշեք` Ձեր ձեռքերին է այն մնում: Ես լոկ պաշտպանում եմ ինձ` սահման չունեցող թույնով ողողված հայտարարություններից, ցինիկ ապատեղեկատվություններից, ֆանտաստիկ երեւակայությունից:

Ուղարկված սպառնալիքների համար քրեական գործ չի հարուցվի, մեծահոգի կգտնվեմ: Կհանդիպենք դատարանում եւ հուսանք Օրդուխանյանը կներկայանա նիստերին»,-իր խոսքում նշել է նա:

Հաղորդավարուհի Արեւիկ Ուսումյանի եւ իրավաբան Արամ Վարդեւանյանի ընտանիքում համալրում է սպասվում: Չնայած Արեւիկն առայժմ որեւէ մեկնաբանություն չի արել գեղեցիկ կարգավիճակի մասին, բայց նրա ինստագրամյան էջից պարզ է դառնում, որ հաղորդավարուհին գեղեցիկ կարգավիճակում է:

Շուշան Պետրոսյանը հետեւորդներին ներկայացել է նոր ոճափոխությամբ: Երգչուհին ինստագրամյան լուսանկարներում նոր սանրվածքով է՝ կարճ կտրված շեկ մազերով: Դատելով մեկնաբանություններից՝ հետեւորդներին դուր է եկել երգչուհու նոր կերպարը:

Ուրախալի լուրով կիսվել է դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը: Նա հայտնել է, որ որդի է ունեցել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 25-ին: Ի դեպ, Գոռն ու նրա կինը՝ Հրանուշ Մնոյանը, եւս երկու որդի ունեն։