Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները

Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հայաստան

2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը և կրկնակի անգամ արագ, քան մասնավոր հատվածում

Tert.am-ը ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է իշխանության՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությանը և համեմատականներ անցկացնում դրա և պաշտոնական վիճակագրության տվյալների մեջ:

«Օրվա իշխանությունը 2050 թվականի համար «ամենայն լրջությամբ» խոստացել է՝ միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 20-ապատկում, այսինքն՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը 10 տոկոսին մոտ աճի ապահովման խոստում:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն.

2018թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս, 2019թ.՝ 7,6 տոկոս: 2020թ. հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,4 տոկոսով՝ 0,7 տոկոսային կետով ավել, քան հունվար-հուլիսին:

Նման տեմպերի պարագայում 2020թ. կունենանք տնտեսական ակտիվության ցուցանիշի 10 տոկոսին մոտ անկում, որը գրեթե կչեզոքացնի 2018-2019թթ. այս ցուցանիշի հավաքական աճը:

Սպառման ծավալների կրճատման տեմպը շարունակում է աճել: 2020թ. հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի շրջանառությունը կրճատվել է 11,5 տոկոսով, աճը 0,5 տոկոսային կետ: Այս նույն ցուցանիշը հունվար-հուլիսին կազմել է 11 տոկոս: Իսկ ծառայությունների ծավալը կրճատվել է 10,8 տոկոսով, աճը հունվար-հուլիսի նկատմամբ 1,5 տոկոսային կետ:

Ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ պարզվում է նաև, որ 2020թ. հունվար-օգոստոսին առևտրի և ծառայությունների ոլորտներում ինտենսիվ աճել են աշխատողների թվաքանակն ու միջին ամսական աշխատավարձը՝ չնայած շրջանառության ծավալների էական կրճատումներին:

Օրերս էլ հայտարարվեց, որ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է ընդամենը 2,5 տոկոսով:

Պարզ է՝ վիճակագրական այս ակնհայտ հակասությունը թվանկարչության հետևանք է:

Նախորդ տարվա համեմատ 2020թ. հունվար-օգոստոսի արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի ցուցանիշը կրճատվել է 0,4 տոկոսային կետով՝ ի համեմատ հունվար-հուլիսին գրանցված միևնույն ցուցանիշի: Ընդ որում, այս ոլորտում որոշակի աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների և տնտեսության կառուցվածքում դրա տեսակարար կշռի առաջանցիկ աճով:

Դրականն էլ այն է, որ ճանապարհաշինության ծավալների կտրուկ աճի արդյունքում 2020թ. օգոստոսին՝ նախորդ ամսվա համեմատ շուրջ 30 տոկոսով ավելացել է շինարարության ծավալը: Կրճատման տեմպերի որոշակի նվազում է արձանագրվել արտաքին առևտրաշրջանառության ծավալներում:

Տնտեսական անկման այս ցուցանիշների ֆոնին հատկանշական է նաև, որ 2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը՝ նաև բարձրաստիճանների խնդրահարույց պարգևատրումների հաշվին: Ընդ որում, պետական հատվածում միջին աշխատավարձը կրկնակի անգամ ավելի արագ է աճել, քան մասնավոր հատվածում՝ ի հակառակ օրվա իշխանությունների տված խոստումների»: