Կառավարության շենքում անգամ ծտի ձայնն է ձայնագրվում
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին այսօր կառավարության շենքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը ջերմություն է ունեցել, որի պատճառով թույլ չեն տվել հանդիպմանը մասնակցել։ Ավելի ուշ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրեց լուսանկար, որով ապացուցում էր, թե ինքը ջերմություն չունի։
«Վարչապետի հետ հանդիպմանը ինձ թույլ չտվեցին մասնակցել, պատճառաբանելով որ իմ ջերմությունը բարձր է։ Ընդ որում, կառավարության առաջին հարկում իմ ջերմաստիճանը եղել է՝ 36.4 , հետո երբ բարձրացա վերև, կրկին չափեցին և ասացին որ բարձր է։»,- ասաց Մանուկյանը։
Նախաձեռնության անդամներից Հովհաննեսը տեղեկացրեց, որ վարչապետին ներկայացրել է, որ Հայաստանի վարկային կազմակերպությունների 90 տոկոսը վաշխառու կազմակերպություն է։
«Օրինակով, փաստերով ներկայացրել եմ, փաստ եմ բերել՝ Մոգոյի վարկի փաստացի տոկոսադրույքը գրված է 81-82,5 տոկոս, վարկը 30 օր հետաձգելու դեպքում՝ 15 տոկոս, 12 ամսվա համար բազմապատկենք 15-ով՝ 182 տոկոս է հասնում, այստեղ փաստացի տոկոս նշված չէ, պետությանը ներկայացնում են այլ տվյալներ։ Մոգոն խաբում է վարկառուներին։ Կենտրոնական բանկը շարունակում է աշխատել նույն ոճով, ինչ նախկինում։ Պետք է օրենք սահմանվի, որ վարկային կազմակերպությունները կոնկրետ, ֆիքսված տոկոսադրույքով աշխատեն։ Արտակարգ դրության ժամանակ վարկային արձակուրդ չի եղել, կուտակված գումարները հիմա են պարտադրում վճարել»։
Հանդիպումից հետո արձանագրեցին՝ հանդիպման ֆորմատը փոխվել է։ Մանուել Մանուկյանը տղաներին հարցրեց, թույլ տվե՞լ են տեսանկարահանել, պատասխանեցին՝ ոչ։
«Իմ հեռախոսն անգամ վերև չեմ տարել, եթե թափանցիկության վրա կլինեն կասկածողներ, այս կառավարության շենքում անգամ ծտի ձայնն է ձայնագրվում, կարող եք լսել»,- ասաց Հովհաննեսը և վստահեցրեց՝ այն խնդիրները, որ քաղաքացիները բարձրաձայնել են՝ ներկայացրել են վարչապետին։
«Ներկայացվել է այն, ինչ տղաներն են պատրաստել, ես իմ թղթերը, նկատառումները չեմ ներկայացրել»,- ասաց Մանուել Մանուկյանը և տեղեկացրեց՝ վաղը կլինի ԱԺ-ում, եթե ջերմություն չունենա։
«Եթե վարչապետը ընդունած լինի տղաների ասածը, ինքը վաշխառուներին կփակի։ Հիմա տեսնենք ձեր իշխանական պատգամավորներից ներկա լինելո՞ւ են մեր լսումներին, ու եթե մենք սխալ ենք, գան ասեն, որ մեր բերած օրենքի նախագիծը սխալ է»,- ասաց Մանուկյանը։
Ստորագրահավաքին նոր անձինք էլ միանալու ցանկություն ունեին, նախաձեռնության ղեկավարը տեղեկացրեց, պայքարը շարունակելու են։
Ավելի վաղ Մանուկյանը նշել էր, որ հանդիպման ժամանակ ներկայացնելու են այն 5 կետերը, որոնք ներկայացվել է ժողովրդին։
«Հավատացե՛ք մեզ համար ամենակարևոր խնդիրը, ժողովրդին հուզող հարցերը բարձրաձայնելն է և դրանց համար հստակ լուծումներ գտնելը։ Մենք ապաքաղաքական մարդիկ ենք, մեզ հուզում է հասարակ մարդու խնդիրները»,- ասաց Մանուկյանը


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան