Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Այցելությունը տեղի է ունեցել սեպտեմբերին։ Այցելության ընթացքում, բացի պահման պայմանների ստուգումից նաև Գուրգեն Ալավերդյանին հնարավորություն ենք ընձեռել կապ հաստատել ընտանիքի հետ»,-ասաց Զառա Ամատունին։
Հարցին՝ այցելության ընթացքում ի՞նչ են արձանագրել Կարմիր խաչի ներկայացուցիչները, Զառա Ամատունին նշեց, որ իրենց ցանկացած նկատառումներ միմիայն քննարկում են համապատասխան իշխանությունների հետ։
Նա նաեւ հավելեց, որ օգոստոսից սկսած Կարմիր խաչի ներկայացուցիչները կատարել են իրենց հերթական այցելությունները բոլոր անձանց, որոնք պահվում են անազատության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական հենակետը ստուգելու ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե իբր ավագ լեյտենանտ Ալավերդյանը «Գորանբոյի ուղղությամբ դիվերսիոն հարձակում է իրականացրել» և հայտնվել է իրենց տարածքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան