«Երբ կինը հայուհի է». Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին պարում է հայկական երգերի հնչյունների ներքո (տեսանյութ)
Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ Հայաստանից խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-ում ամուսնու մասնակցությամբ հոլովակ է հրապարակել։ Կադրերում մարզիկը պարում է հայկական երգերի հնչյունների ներքո։ Տեսանյութերից մեկում նրան միանում է նաև զույգի դուստրը։
Հետևորդները հիացած են Լիլիթի հրապարակմամբ ու շտապել են բազմաթիվ դրական խոսքեր գրել նրա ու ընտանիքի հասցեին։ «Լիլիթ ջան շատ ապրեք, որ մեր հայկականը միշտ պահում եք ու փորձում եք ձեր երեխաներին էլ սովորեցնեք։ Իրոք ձեզնով հպարտանում եմ», «Երաժշտության, լեզվի, սովորույթների ու ուտելիքի միջոցով ձեր երեխաներին նրանց մշակույթի մասին սովորեցնելը շատ կարևոր է։ Նրանց արմատներ ու թևեր տվեք», «Հպարտ եմ քեզանով։ Մենք պետք է սիրենք մեր մշակույթը», «Գեղեցիկ ընտանիք»։
Լիլիթն, ի դեպ, չի մոռանում հայկական արմատների մասին։ Ամիսներ առաջ գեղեցկուհի հայուհին տեսանյութ էր հրապարակել, որում որդին փորձում էր գույների անուններն արտաբերել հայերենով: «Ասա դեղին, կանաչ, կարմիր, կապույտ, շագանակագույն»,-հայերենով ասում էր Լիլիթը, որին կրկնում է որդին:
Ռեջի Բուշը 2007-2010թթ. հանդիպել է Քիմ Քարդաշյանի հետ։ Քարդաշյանից բաժանվելուց 5 տարի անց Ռեջի Բուշն ամուսնացել է Հայաստանից պարի ուսուցչուհի Լիլիթ Ավագյանի հետ, որի հետ դաստիարակում է երկու երեխաներին:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են