Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում 

Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար
Հայաստան

Ախր Արայիկ Հարությունյանն ընդհանրապես իր կյանքով ո՞վ ա

hraparak.am-ը գրում է. Նախկին բռնցքամարտիկ, մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանին հանդիպեցինք սպորտդպրոցում՝ մարզումների ժամանակ։ Նախ հետաքրքրվեցինք, թե ինչպես է առողջությունը՝ հացադուլից դուրս գալուց հետո։ Հիշեցնենք, որ Հակոբկոխյանն ընդդեմ Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաների, կրթական նոր չափորոշիչների, եկեղեցու դեմ պայքարի հացադուլ էր արել։ «Իմ առողջությունը հիանալի եւ աննման է, մտահոգված մարդկանց էլ ուզում եմ ասեմ, որ եկել եմ ու պարապմունքներին մասնակցում եմ, ուրեմն ամեն ինչ նորմալ է»,- պատասխանեց Հակոբկոխյանը։

- Այն պահանջների վերաբերյալ, որոնք Դուք առաջ էիք քաշել հացադուլով, իշխանությունն իր դիրքորոշումը չի փոխել։ Ձեր պայքարը շարունակվո՞ւմ է։

- Իմ ցանկությունը նաեւ այն էր, որ բոլոր այդ կուսակցական լիդերները հավաքվեին։ Չկարողացա, որովհետեւ, ինչպես հասկացա, ով գալիս էր մոտս, զգում էի, որ ամեն մեկը վերմակն իր կողմն է ձգում։ Հիմա տեսնում եմ, որ առանձին-առանձին մարդիկ հավաքվում են, որոշում են, որ պետք է դրա դեմ պայքարել, ես անպայման հնարավորություններիս ներածի չափով, երբ, օրինակ, պարապմունքի չեմ, անպայման մասնակցում եմ այդ ցույցերին։ Բայց ես կարծում եմ, որ մի հոգու հրաժարականը ցանկանալով՝ հարց չի լուծվելու, պիտի վարչապետն իր շքախմբով հրաժարական տա։ Ինքն ասո՞ւմ է՝ ժողովուրդն է ինձ ընտրել, ապա ես մեկուկես տարի առաջ եմ առաջարկել, որ եթե ինքը մտածում է, որ իրեն էլի կընտրեն, ուրեմն թող գոնե մի հատ վստահության հանրաքվե անի ու կտեսնի, որ իրեն էլ ընտրող չի լինելու, բացի նրանցից, որոնք էսօր պատգամավոր են եւ որոնք աթոռների վրա նստած են։

- Ամիսներ առաջ Դուք շատ խիստ քննադատեցիք Արսեն Ջուլֆալակյանին՝ կապված Ռոման Ամոյանի ծեծի միջադեպի հետ, Ջուլֆալակյանը որոշել է մանդատը վայր դնել եւ հայտարարել է, որ համամիտ չէ Արայիկ Հարությունյանի հետ։ Դուք ի՞նչ գնահատական կտաք նրա այս որոշմանը։

- Արսեն Ջուլֆալակյանը հանճարեղ մարզիկ է, մեր ազգին բացի լավ ձեւից, ուրիշ ձեւով չի ներկայացրել, ես իրավունք էլ չունեմ իրեն քննադատելու, ուղղակի ես վիրավորված էի, որ Ամոյանը, լինելով Հայաստանի դրոշը բարձրացրած տղա, իր հետ այդպես վերաբերվեցին, ու ես իմ բողոքի ձայնը բարձրացրի։ Ջուլֆալակյանն ու Ամոյանը մի գորգում իրար հետ քրտնել են, նեղ օրեր են անցկացրել։ Դա իր գործն էր՝ ինքն էդտեղ պիտի՞ խառնվեր, թե՞ չպիտի խառնվեր, բայց որ Ջուլֆալակյանը եղել է մեր ազգի դրոշակակիրներից ու այսօր էլ․․․ Չեմ իմանում՝ ոնց է որոշել, որ «Իմ քայլի» հետ է գնացել Ազգային ժողով․․․ հետո երեւի մտածեց, որ էդ քայլողներն էդքան էլ արժանիքներ չունեն, որ իրենց հետ լիներ ինքը, հիմա դուրս է գալիս։ Այդ հարցերին ավելի լավ է ինքը պատասխանի, որովհետեւ ես իր տեղը չեմ կարող։

- Դուք դեմ եք Արայիկ Հարությունյանի քաղաքականությանը, Ջուլֆալակյանը հայտարարել է, որ ինքը եւս դեմ է։ Հնարավո՞ր է, որ հանդիպեք, միասին փորձեք պայքարել։

- Ամեն ինչ հնարավոր է։ Ես, օրինակ, մեծ հաճույքով, եթե, ասենք, Արսենը քաղաքում լինի, կհանդիպեմ, որովհետեւ Արսենը բացի այն, որ մեծ մարզիկ է, խելացի անձնավորություն է նաեւ։ Բացի օգուտից, ես վնաս չեմ տեսնի, որ մենք իրար հետ հանդիպենք, մտածենք, թե ինչպես զարգացնենք հայկական սպորտը։

- Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում մի՞թե որեւէ դրական փոփոխություն չի եղել, թեկուզ հենց սպորտի ոլորտում։

- Դե, եթե մի դրական բան լիներ, լրագրողները լրիվ տեղյակ կլինեին։ Էս 2 տարվա մեջ մի արդյունք տեսե՞լ եք։ Ողջ շառը գցում են կորոնավիրուսի վրա, բայց ուրիշ երկրներում էլ, չէ՞, էդ կորոնավիրուսը կա, բայց էնտեղ մարզիկների անուններ լսում ենք, որ այս կամ այն արդյունքը ցույց տվեցին։

- Հետեւե՞լ եք Ծառուկյան-Փաշինյան հակամարտությանը։ Փաշինյանը Ծառուկյանին հիշեցնում է տարիներ առաջ կատարած հանցանքը, Ծառուկյանն էլ ասում է, որ հոգեկան հիվանդները պիտի բարձր պաշտոն չզբաղեցնեն։

- Հիմա գիտե՞ք ինձ ինչ հարց է տանջում (ծիծաղում է), բա որ իրար դեմ նստել, իրար փաթաթվել, տո գործարաններ էին բացում, իրար հետ բաներ էին ստորագրում, բա էդ ժամանակ ի՞նչ էին մտածում։ Ես տեսել եմ, որ ասում էին «օլիգարխներ», հետո ասում էին՝ չէ, օլիգարխներ չէ, խոշոր սեփականատերեր։ Իրար թեւ ու թիկունք էին, չէ՞, մի ժամանակ։ Հիմա կարո՞ղ ա դա խաղ էր, մենք էլ չէինք հասկանում․․․ ես չեմ կարող դրա մասին որեւիցե բան ասել, հիմա թե ինչ են իրենց մտքերը, էդ իրենցից է պետք հարցնել։

- Դառնանք Արայիկ Հարությունյանին․․․

- Ախր Արայիկ Հարությունյանն ընդհանրապես իր կյանքով ո՞վ ա։

- Նախարար է։

- Հիմա նախարար է, վաղը եսիմինչ է լինելու կամ՝ ինքն ի՞նչ արժանիքներ է ունեցել, որ եկել նախարար է դարձել։ Հետո՝ ինքը սպորտի հետ, ախր, ի՞նչ կապ ունի, ինքը սպորտից տեղեկություն էլ չունի, ախր, ոչ էլ էսօրվա վարչապետն ունի, որովհետեւ մի հատ սեռափոխված անձնավորություն կար, վարչապետն ասում էր՝ ինքն իմ հովանու տակ ա, ասում էին՝ Եվրոպայի չեմպիոն է՝ առանց հասկանալու, որ մի մարզիկի որակազրկում են, նրա ձեռքից հա՛մ մեդալ են վերցնում, հա՛մ ամենավատ ձեւի պախարակում են, բայց իրենց հովանու տակ էին վերցրել։ Իրենք եթե էդպիսի մարդկանց են իրենց հովանու տակ վերցնում, ես էլ ի՞նչ կարող եմ էդ մարդկանց մասին ասել։

- Մարդիկ կան, որ ասում են՝ դրա մեջ վատ բան չկա, սեռական դաստիարակության մեջ էլ վատ բան չկա։ Հիմա ինչո՞ւ եք դեմ։

- Վայ, մամա ջան։ Վաղն էլ իրենք իրենց կանանց կարող է բերեն մեջտեղ դնեն, ասեն՝ դրա մեջ վատ բան չկա, հետո՞, ես էլ պիտի ընկնեմ դրանց խելքի՞ն։ Ես հայի դաստիարակություն եմ ստացել, հայ դաստիարակությունը դա լրիվ ուրիշ դաստիարակություն է։ Մոլորակում կան հայեր եւ մնացածներ, էդ մնացածների դաստիարակությունն ինձ հետ հեչ կապ չունի, ես հին ավանդական հայկական ձեւով եմ դաստիարակված ու իմ ընտանիքն էդ ձեւի էլ պահում եմ ու ճանաչում եմ միայն նրանց, ովքեր իրենց ընտանիքն այդպես են պահում։ Հիմա էնպիսի մարդկանց անուններ եք տալիս, որ ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ ուզում եմ ճանաչել։ Էդ ձեւի կենդանիներից ես վախենում էլ եմ։

- Ձեր կարծիքով, իշխանությունը տեղի կտա՞ դժգոհություններին, հրաժարական կներկայացնի՞, կլինե՞ն բողոքի ակցիաներ։

- «Լոկ ցանկություններով հարցեր չեն լուծվի, այս է մեզ ասում կյանքը այժմյան»․ սա մի իմաստունի բանաստեղծությունից հատված էր։ Ուզում եմ ասել՝ այդ ցանկություններն էդպես էլ մնալու են որպես ցանկություն․ պետք է գործել։ Էդ քաղաքական գործիչներն էլ պետք է համախմբվեն, որովհետեւ ես կարծում եմ, որ Նիկոլը, տեսնելով այդ աթոռի քաղցրությունը, չի հրաժարվի, նա ամեն ինչ կանի Հայաստանում, թեկուզ եղբայրասպան կռիվ էլ կգցի, միայն այդ աթոռից չհրաժարվի։ Ես կարծում եմ՝ իզուր չէր Աննան էն զինվորական հագուստով, ավտոմատը ձեռը, ուզում էր ասել՝ ես իմ ամուսնուն պաշտպանելու եմ, երեւի դա էր մեզ ուզում ցույց տար, թե տեսեք՝ ես էսպիսի «բաեւիկ» կին եմ։

- Ուզում եք ասել՝ ժողովրդի՞ն էր վախեցնում։

- Ժողովրդին կարող ա վախեցնի, բայց ազգիս չի կարող վախեցնել։ Երեւի մի միտք ուներ, էլի, որ Նիկոլն ավտոմատ չի բռնել ձեռը, բայց Աննան վեկալեց ձեռն ու ուզում էր ցուց տալ, թե տեսե՜ք, բան-ման։ Եսիմի՞նչ էր ուզում ցույց տալ, վախեցնել էս քաղաքական գործիչներին, դա էլ թող էս քաղաքական գործիչները հասկանան, որ պիտի միավորվեն։