Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում 

Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար
Հայաստան

Ավ․ Իսահակյանի գրադարանի նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ

Ռուսերենի անվճար դասընթացներ, ռուս գեղարվեստական եւ մասնագիտական գրականություն, կրթական նյութեր, տեղեկատվական մեծ շտեմարաններ։ Երեւանի քաղաքապետարանի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում արդեն գործում է նորաբաց «Ռուսական կենտրոն»-ը։ Կրթական կենտրոնը ստեղծվել է Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ՝ Երեւանում Մոսկվայի 873-ամյակի միջոցառումների շրջանակում։

«Կրթությունը՝ զարգացած պետության հիմնական եւ գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ուրախ ենք, որ նորաբաց կենտրոնը կօգնի մեր երիտասարդներին, երեխաներին համալրել գիտելիքները եւ իմանալ ավելին ռուս գրականության ու լեզվի մասին։ Կենտրոնում ներկայացված են կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ճշգրիտ եւ բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաեւ բարելավվել ռուսերենի մակարդակը։ Սա եւս մեկ քայլ է ամրապնդելու Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ գործակցությունը եւ երկու ժողովուրդների միջեւ մշակութային երկխոսությունը», - ասաց Երեւանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կենտրոնի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։

«Ռուսական կենտրոնը»-ի ընթերցողներն ու այցելուները կարող են ծանոթանալ Ռուսաստանի մասին կրթաճանաչողական եւ տեսալսողական նյութերին, հասանելի է գեղարվեստական եւ մասնագիտական գրականության հարուստ հավաքածու, պաշտոնական հրատարակություններ, տեղեկատուներ, էլեկտրոնային գրքեր եւ ամսագրեր, որոնք տեղադրված են նաեւ օնլայն հարթակում։ Կենտրոնը հագեցած է համապատասխան տեխնիկայով, որը տարբեր ձեւաչափերով հասանելի է դարձնում Ռուսաստանի պատմամշակութային եւ գրական ժառանգությունը լայն շրջանակների համար։

«Ժամանակները փոխվել են եւ գրադարանի դերը` ժամանակակից աշխարհին համահունչ, եւս փոխվել է։ Այն պարզապես գիրք ու գրականություն տրամադրող կառույց չէ։ Մեր քաղաքացիների համար այն դարձել է հանրային հարթակ, ուր հատվում են տարբեր ազգերի մշակույթները։ Հարթակ, որը նպաստում է քաղաքացու կրթամշակութային դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձեւավորմանը, յուրօրինակ հանդիպումների, հանգստի եւ ժամանցի վայր է։ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կառուցվածքում «Ռուսական կենտրոնի» ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է մեր ընթերցողների բազմաթիվ արձագանքներով, ովքեր հաճախ են պատվիրում ժամանակակից ռուսական գրականություն, ցանկանում մասնակցել ռուսաց լեզվի դասընթացների։ Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի եւ Քաղաքապետարանի մշակութային երկխոսության համագործակցությամբ այս ծրագիրը կյանքի կոչվեց»,- ասաց «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով, նման կենտրոնների բացումը կարեւոր են նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:

«Սա առաջին նմանատիպ կենտրոնն է Հայաստանում։ Մյուս գրադարաններում առայժմ ռուսական կենտրոններ չկան։ Երբեմն կարող է թվալ, թե Հայաստանում Ռուսաստանի մասին բոլորը գիտեն, բայց երկու երկրները պետք է շարունակեն աշխատել, որպեսզի պահպանեն եւ զարգացնեն երկկողմ հարաբերությունները։ Հուսով եմ, որ այս կարեւոր նախաձեռնությունը կշարունակվի, այդ թվում նաեւ երկրի մյուս քաղաքներում եւ մարզերում»,-նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսական կենտրոնում» անց են կացվելու ռուսերենի անվճար դասընթացներ երեխաների համար, պարբերաբար կազմակերպվելու են հանրային դասախոսություններ, սեմինարներ, տարբեր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, խոսակցական ակումբներ։

Առցանց գրադարանն ունենալու է պարբերաբար լրացվող տեղեկատվական թվային շտեմարաններ, որոնք անվճար են լինելու կենտրոնի բոլոր այցելուների համար։ «Ռուսական կենտրոն»-ի մուտքը ազատ է բոլորի համար։

«Ռուսական կենտրոն»-ը բացվել է Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի եւ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գործակցությամբ՝ Երեւանի Քաղաքապետարանի աջակցությամբ։