Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում 

Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար
Հայաստան

Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. նախագծի հեղինակներից մեկը բանակից խուսափելու համար թղթեր է կեղծել

Նախագծի գաղափարն ի սկզբանե այն էր, որ նպաստի ներգաղթին, և այն քաղաքացիները, որոնք ժամանակին ՀՀ-ից հեռացել են, լրացել է նրան 27 տարին, և այլևս զինապարտ չեն, հնարավորություն ունենան որևէ կերպ վերադառնալ ՀՀ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: Գաղափարը լավն է, ողջունելի է, բայց ցավով պետք է արձանագրենք, որ նախագծում տեղ գտած դրույթները դրան չեն նպաստելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագծին, որով պատգամավորներն առաջարկում են, որ 27 տարին լրացած քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, գումարի դիմաց ազատվեն քրեական հետապնդումից:

«Առաջին հերթին, գումարը շատ բարձր է սահմանված՝ պայմանագրային զինծառայողի՝ 2 տարվա աշխատավարձ՝ հավելավճարներով, որն առաջին հերթին լողացող թիվ է, և հստակ գումարի մասին չէ, այլ տարբեր հաշվարկներով՝ 5-5.5 մլն դրամի մասին է խոսքը: Ամեն սփյուռքահայ կամ դրսում ապրող չէ, որ միլիոնատեր է և կարողանալու է իրեն դա թույլ տալ»,-նշեց Գորգիսյանը:

Հաջորդ դրույթը, որը, ըստ Գորգիսյանի, չի նպատսելու ներգաղթին, այն է, որ ամեն բաց թողած զորակոչի համար եկողը մեկ ամիս ավել պետք է ծառայի. «Սա հերթական խոչընդոտն է լինելու գալու որոշումը կայացնելիս՝ գա՞նք հայրենիքին պարտքը տալու, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այդ որոշումը կայացնելիս սա բացասական է ազդելու»,-տեսակետ հայտնեց Գորգիսյանը:

Նաև վաղեմության ժամկետն է մեծացվում, ինչը, պատգամավորի կարծիքով, խնդիր ունի Սահմանադրության հետ: «Ընդհանուր առմամբ, չկա այն հարցի պատասխանը՝ ինչով է սա տարբերվում նախկինում եղած կարգավորումներից՝ բացի լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելը: Նախկինում կար կարգավորում, որն իշխանություններն անվանեցին ժամանակավոր և թերի, և չերկարաձգեցին, բայց բերեցին նոր նախագիծ, որի հիմնական էությունը գալ, փող տալ, ազատվելն է, գումարի չափն է ընդամենը մեծացել: Չի հասկացվել՝ որն է ֆունդամենտալ փոփոխությունը, որ նրանում դուր չէր գալիս»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե Գորգիսյանը խնդիր էր տեսել նաև նախագծի համահեղինակների առումով, պատգամավորն արձագանքեց. «Նույն խնդիրը մենք արտահայտեցինք նաև ժամանակին Վիգեն Սարգսյանի դեպքում, երբ բանակում չծառայած մարդը խոսում է, որ անխտիր բոլորը պետք է ծառայեն, և չծառայողներին պետք է խիստ պատժեն: Ինչպես նրա պարագայում ես տեսնում էի խնդիր և կարծում էի՝ գոնե չպիտի հարմար զգա իրեն դա ներկայացնելիս, նույնն ասում են այս նախագծի հեղինակների մի մասի մասին, որոնք ոչ միայն չեն ծառայել բանակում, այլև նրանցից մեկը նույնիսկ բանակից խուսափելու համար թղթեր է կեղծել և դրա համար նաև դատապարտվել է»,-ասաց նա՝ նշելով, թե այս դեպքում խնդիրը բարոյական դաշտում է, քանի որ, օրինակ, կոռուպցիոները չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ:

«Բարոյական տեսանկոյւնից կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ՝ չծառայած մարդը «մատ թափ տա» մյուսների վրա, ասի՝ բոլորդ պետք է գաք, ծառայեք»,-ասաց Գևորգ Գորգիսյանը: