«ТНТ» հեռուստաընկերությունը փակում է «Comedy Woman» շոուն
Comedy Woman-ի մասնակիցներից մեկը՝ Նադեժդա Անգարսկայան, հայտնել է, որ «ТНТ»-ով հեռարձակվող շոուն փակել են ու այլեւս չեն նկարահանում։ Այդ մասին նա հայտնել է Վյաչեսլավ Մանուչարովին տված հարցազրույցում։ Տեսանյութը հրապարակվել է «Эмпатия Манучи» YouTube-յան ալիքում։
«Երեկոյան գնում են պրոդյուսերի մոտ ժողովի։ Իսկ նա ասում է․ «Ես փակում եմ նախագիծը»»,- ասել է նա։ Նրանց չեն հայտնել նապագծի փակման պատճառը։ Շսոուն հեռուստաալիքով հեռարձակվել է ավելի քան տաս տարի։ «Ինչո՞ւ այդպես։ Սպառե՞լ է իրեն։ Պրոդյուսերներն այլ կարծիք ունեն։ Ես կասեի, որ գումար չի բերում»,- ենթադրել է Անգարսկայան։
Կատակերգուն հայտարարել է, որ փակման մասին լուրը ստանալուց հետո գիտակցել է, որ ինքը յոթ չփակված վարկ է ունեցել։
«Comedy Woman»-ը «ТНТ» հեռուստաընկերության հումորային շոու է, որը հեռարձակվում է 2008թ.-ի նոյեմբերից։ Նախագծի հիմքը կազմել են Ուրախների եւ հնարամիտների ակումբի թիմերի նախկին մասնակիցները։ Տարբեր ժամանակներում նախագծին մասնակցել են Նատալյա Եփրիկյանը, Եկատերինա Վարնավան, Մարիա Կրավչենկոն, Եկատերինա Սկուլկինան, Ալեքսանդր Գուդկովը, Մարինա Կրավեցը, Եկատերինա Բորշեւան եւ Դմիտրի Խրուստալյովը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են