Ուժային ակրոբատ Վարդանյան եղբայրները դարձել են «Удивительные люди» շոուի նոր եթերաշրջանի առաջին թողարկման հաղթողներ
Ռուսական «Առաջին ալիքի»-ի եթերում «Минута славы» հոբելյանական նախագծի հաղթողներ, ուժային ակրոբատներ Անդրանիկ Եւ Գեւորդ Վարդանյանները դարձել են «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Удивительные люди» շոուի հինգերորդ եթերաշրջանի առաջին թողարկման հաղթողներ։
Լավագույնին միշտ ընտրում է դահլիճում ներկա հանդիսատեսը, իսկ մասնակիցներին աջակցում են եւ ուղղություն ցույց տալիս աստղային հյուրերը՝ հեռուստահաղորդավարուհի Օլգա Շելեստը, խորեոգրաֆ Եվգենի Պապունաիշվիլին, մարզուհի Նատալյա Ռագոզինան եւ նեյրոէկոնոմիկայի եւ ճանաչողական հետազատությունների կենտրոնի պրոֆեսոր Վասիլի Կյուչարեւը։
Russia.tv-ի հաղորդմամբ՝ Վարդանյան եղբայրներն ուղիղ իմաստով կարողանում են քայլել դանակի շեղբի վրայով։ Նրանք հավասարակշռության յուրօրինակ զգացում ու հստակ կողմնորոշում ունեն։ Անդրանիկ ու Գեւորդ եղբայրներն աշխարհում միակն են, որ կատարում են բարդագույն ու վախեցնող հնարքը՝ կեցվածք դանակների վրա։
Նախորդ տարի Վարդանյան եղբայրները դարձել են «Britain's Got Talent» շոուի մասնակիցներ։ Ժյուրիի բոլոր չորս անդամները՝ Դեւիդ Վալիամսը, Ամանդա Հոլդենը, Սայմոն Քոուելն ու Ալյոշա Դիքսոնը, ինչպես նաեւ հանդիսատեսը շոկի մեջ էին հայ ակրոբատների վտանգավոր համարից եւ նույնիսկ չէին կարողանում թաքցնել վախն ու զարմանքը։ Հետեւելով տաղանդավոր արտիստների համարին՝ ամբողջ դահլիճը բղավում էր։ Իսկ ժյուրիի անդամներից մեկը նույնիսկ համարն անվանել է «ամենավտանգավորն ամբողջ պատմության ընթացքում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են