«Մարդկային արժեքները սկսել են սահմանվել տնտեսական արժեքներով…». Սարգիս Գրիգորյան
Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր գրառում է արել՝ կոչ անելով չշտապել ապրել։ Արագությունը խլում է կյանքի ամենակարեւոր վայելքներն ու հիվանդացնում հոգին, նշում է դերասանը։
Սարգիս Գրիգորյանն Instagram-յան էջում լուսանկար հրապարակել կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ ու գրել. «Մարդկային արժեքները սկսել են սահմանվել տնտեսական արժեքներով։ Ինչը լավ է մեքենաների համար, լավ պետք է լինի նաեւ մարդկանց համար. ահա սա է այսօրվա տրամաբանությունը։
Արագ, արագ, արագ։ Լավ տեխնիկան արագ պիտի աշխատի, որ արժեք ունենա, նույնը մարդիկ. արագ աշխատի, ավելի արագ, չափից դուրս արագ, որ վճարվես։ Բա լավ, ո՞ւր մնաց մտածելը, հասկանալը, ծանր ու թեթեւ անելը, զգալը, չէ որ դա արագ չի ստացվի։
Մի շտապեք ապրել, արագությունը խլում է կյանքի ամենակարեւոր վայելքները ու հիվանդացնում հոգին»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են