Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում (ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները) 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է կայանալ աշնան սկզբին, ինչի անցկացումը կախված կլինի երկու պետությունների հարաբերությունների և կորոնավիրուսի համավարակի դինամիկայով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:
Ընդ որում, աղբյուրի խոսքով՝ «ամեն օր մշտական ռեժիմով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են համանախագահների միջև շփումները»։
«Այժմ գլխավոր խնդիրը իրավիճակի թուլացումն է, ինչը բավական լարված է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման տարբերակների որոնումը»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ հանդիպման վայրը դեռևս որոշված չէ, և այն կարող է «անցկացվել ցանկացած վայրում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է