Արձակուրդը լիարժեք չի լինի. արտակարգ դրությո՞ւն, թե՞ օրենսդրական փոփոխություններ
«Փաստ» թերթը գրում է. «Համավարակով պայմանավորված՝ ՀՀ տարածքում արտակարգ դրությունը շարունակվում է արդեն չորս ամիս, եւ բնական է, որ դա հանրության շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել, հատկապես դիմակների պարտադիր կրման մասով։ Օգոստոսի 12-ին լրանում է արտակարգ դրության հերթական ժամկետը։
Երեկ լրատվամիջոցների հարցին ի պատասխան, վարչապետի մամուլի քարտուղարն ասել է, թե «քննարկում ենք, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Այնպես որ, այստեղ մենք կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների»։
«Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրը փոխանցել է, սակայն, որ իշխանության թիմում քիչ չեն նրանք, որոնք կողմնակից են արտակարգ դրությունը օգոստոսին հերթական անգամ երկարացնելուն: Սակայն այս պահի դրությամբ հիմնական մոտեցումն այն է, որ մինչեւ օգոստոսի 12-ը հասցնեն օրենսդրական այնպիսի փոփոխություններ անել, որ կարողանան առանց արտակարգ դրության երկարացման ունենալ համապատասխան լծակներ համավարակի դեմ պայքարի եւ պարտադրող մեխանիզմների համար, ինչի մասին, ի դեպ, որոշ ժամանակ առաջ նշել էր նաեւ վարչապետը:
Սակայն որ տարբերակն էլ լինի, փաստ է, որ առնվազն մեկ արտահերթ օգոստոսին դեռ սպասվում է: Այնպես որ, խորհրդարանականների արձակուրդը լիարժեք չի լինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է