Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային

Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին
Հայաստան

Մակրոտնտեսական կիսամյակ․ լուրջ անկում կա թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ոլորտներում. Արա Գալոյան

Ամփոփվում է այս տարվա առաջին կիսամյակը. Հիմա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների նախնական ամփոփման հերթն է: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտոնական վիճակագրության տեսանկյունից դրանցից ամենաառաջինը Տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Ցուցանիշ, որ անցած տարվա հունվար-հունիսի նկատմամբ պակաս է (կամ՝ կրճատվել է) 4.7 տոկոսով:

Համավարակն՝ իր արտակարգ դրությամբ, հետք է թողել տնտեսության վրա: Որոշ ոլորտներ աճ արձանագրել են: Օրինակ՝ արդյունաբերությունը (աճը 1.5 տոկոս է): Մանրամասներ առայժմ չկան, բայց նախորդ հաշվետվություններից բարդ չէ ենթադրել, որ աճն ապահովվել է հիմնականում հանքարդյունաբերության եւ բացահանքերի շահագործման հաշվին: Կիսամյակի հետ հայտարարվում է, որ գյուղատնտեսության ոլորտը եւս աճ ունի՝ 1.7 տոկոս:

Միանգամից պետք է արձանագրել, որ սա սպասվածից ցածր ցուցանիշ է եւ չի կարելի բավարար համարել: Ի վերջո համավարակը գյուղոլորտի վրա նվազագույն բացասական ազդեցություն պիտի ունենար: Հատկապես, որ գյուղատնտեսական իմաստով տարին ոչ նպաստավոր չես համարի: Այս ոլորտում կատարված գործընթացները կարելի կլինի դիտարկել մոտ 10 օրից՝ պաշտոնական նոր (ու մանրամասն) հաշվետվությունների հրապարակումից հետո: Հիմա ավելացնենք նաեւ, որ աճ արձանագրվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում (4.4 տոկոս):

Տնտեսության մյուս հատվածներն աճի ցուցանիշ չունեն: Շինարարությունն ամենաշատ կրճատված ոլորտներից է՝ նախորդ տարվա համեմատ 23.4 տոկոս: Նույնիսկ ծառայությունների ոլորտը, որի շնորհիվ էր վերջին մեկ-երկու տարում ՏԱՑ-ը բարձր ցուցանիշ գրանցում, կրճատվել է: Անկումը նախորդ տարվա համեմատ 6.4 տոկոս է: Առեւտրի ոլորտն էլ է կրճատվել:

Խոսքն այս պարագային էլ երկնիշ թվով ռեցեսիայի մասին է՝ 11.1 տոկոս: Նշենք, որ 2018 եւ 2019թթ․ առաջին կիսամյակի ընթացքում մեր արտաքին ապրանքաշրջանառությունն աճ չէր արձանագրում (օրինակ, 2019-ին 2018-ի նկատմամբ աճն ընդամենը 0.1 տոկոս էր): Ու հիմա արձանագրվել են հետեւյալ թվերը՝ արտահանումը կազմել է 1 մլրդ 87 մլն դոլար (2019-ի 1 մլրդ 173 մլն դոլարի փոխարեն), իսկ ներմուծումը՝ 2 մլրդ 25.5 մլն դոլար (2019-ի 2 մլրդ 321.4 մլն դոլարի փոխարեն): Փաստորեն, լուրջ անկում կա թե՛ արտահանման (6.5 տոկոս), թե՛ ներմուծման (12.9 տոկոս) ոլորտներում: Այն, որ արտահանումների ծավալն ավելի քիչ է կրճատվել, կարելի է նույն հանքահումքային արդյունաբերության հաշվին գրանցել:

Բացի այս տվյալներից մակրոտնտեսական ընդհանուր պատկերն ավելի ամբողջական դարձնելու նպատակով պաշտոնական վիճակագրությունը հրապարակում է նաեւ տվյալներ աշխատավարձի մասին: Հասկանալի է, որ խոսքը միջին աշխատավարձ ասածի մասին է: Միջին աշխատավարձի չափը երեք տվյալով է հրապարակվում՝ ընդհանուր, անվանական աշխատավարձ, անվանական աշխատավարձը պետական եւ մասնավոր հատվածներում: Լիբերալ տնտեսական պատկերացումներից հայտնի փաստ է, որ պետությունը վատ տնտեսվարող է: Մասնավորի համեմատ:

Ուստի պետական աշխատավարձը միշտ ավելի ցածր է, քան մասնավոր հատվածինը: Առաջին կիսամյակի տվյալներով միջին աշխատավարձը մեր երկրում հունվար-հունիսին կազմել է 186 հազար 410 դրամ: Պետական կառույցներում միջին աշխատավարձը 162 հազար 11 դրամ է, իսկ ոչ պետականում՝ 198 հազար 323 դրամ:

Այս համամասնությունը 2018թ․ հետո կամաց-կամաց խախտվում է: 2018-ից հետո պետական աշխատավարձի բարձրացման տեմպն ավելի առաջանցիկ է, քան ոչ պետականում: Օրինակ, այս տարի պետական միջին աշխատավարձն աճել է 8.3 տոկոսով, իսկ ոչ պետականը՝ 3.8 տոկոսով: Այս մասին վերջերս շատ է խոսվում: Իսկ հիմա արդեն վիճակագրությունն է փաստում: Պաշտոնական վիճակագրությունը: